Nikaghayos Hovhannisyan

Actor, theatre director

Hrant Bagrazyan

Writer, playwright

Sofi Devoyan

Dancer, choreographer, actress

Karen Shakhnazarov

Filmmaker, producer

Hovhannes Tekgyozyan

Actor, writer, playwright

Andre

Singer

Knarik Zakaryan

Actress, singer

Hayk Petrosyan

Singer, actor

Aelita Chilingaryan

Announcer, journalist

 

 

 

 

ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ

Կամերային թատրոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել 1982թ.: Մինչ այդ` 1981թ., թատրոնի աշխատակազմն արդեն ստացել էր պետական կարգավիճակ: Հիմնադիրն ու ներկայիս գեղարվեստական ղեկավարը Արա Երնջակյանն է: 1985թ. Կամերային թատրոնը ԽՍՀՄ այլ 6 թատրոնների հետ Մոսկվայի երիտասարդների և ուսանողների 12-րդ համաշխարհային փառատոնում արժանացել է դափնեկրի կոչման: 80-ականների երկրորդ կեսին թատրոնի գործունեությունը բուռն էր. նոր բեմադրություններ, հյուրախաղեր` Ռիգայում, Լենինգրադում, Կիևում, թատերական փառատոնների մասնակցություն Երևանում, Մոսկվայում, Թբիլիսիում։ Կամերային թատրոնին էր նվիրված Կենտրոնական Հեռուստատեսության «Վզգլյադ» ծրագրի հաղորդումներից մեկը։ Նրա գործունեությունը բազմիցս լուսաբանվել է «Վրեմյա» ծրագրով, հանրապետական, համամիութենական և արտասահմանյան մամուլում։ 1988թ. Արա Երնջակյանը գրել և բեմականացրել է «Հայք» ներկայացումը, որը հատուկ տեղ գրավեց թատրոնի խաղացանկում։ Դա ներկայացնում էր փոքրիկ ժողովրդի ողբերգության, նրա ազատություն ձեռք բերելու ցանկության, ինքնահաստատման փորձի պայքարի մասին: Բնական է, որ ներկայացումն անմիջապես արգելվեց։ Չնայած դրան, այն բեմադրվում էր։ Յուրաքանչյուր երեկո Արա Երնջակյանը դուրս էր գալիս բեմ և հանդիսատեսին նախազգուշացնում, որ նրանք դիտում են լոկ փորձ (իրական հավաստացիության նպատակով դերասաններն աշխատում էին փորձնական հանդերձանքով)։ Սկսած 90-ականներից Կամերային թատրոնը սկսեց խաղալ հայերեն լեզվով։ Եվ որպեսզի պահպանվեր արդեն ավանդական դարձած թատերական գործողության ձևը, հարկավոր էին համապատասխան պիեսներ։ Դա նշանակում էր, որ հեղինակին անհրաժեշտ էր ստեղծել ուրիշ խաղացանկ, ինչն էլ Երնջակյանը փայլուն իրականացրեց: Այժմ թատերախմբի կազմում են Գեորգի Ամիրագովը, Արշալույս Հարությունյանը, Քեթրին Մանասյանը, Աստղիկ Արծրունին, Լուիզա Ներսիսյանը, Մանուկ Հախվերդյանը և ուրիշներ:

GROUPS


PARTICIPATE IN CASTING


Experience
Attache Photo