ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հայ մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազին տունը նվիրվել է 1983թ. հուլիսին: Սակայն բանաստեղծը չհասցրեց ապրել այս տանը, նա մահացավ 1984թ. մարտին: Շենքը հին կառույց է, եղել է մեծահարուստ վաճառականի տուն: Բանաստեղծի հիշատակը հավերժացնելու և ժառանգությունը պահպանելու նպատակով Հայաստանի կառավարության որոշմամբ, Գյումրիի տունը պետք է դառնար հուշատուն-թանգարան: Սակայն 1988թ. դեկտեմբերի երկրաշարժի պատճառով թանգարանի բացումը հետաձգում է: Շիրազի տանը սկսում են բնակվել երկրաշարժի պատճառով անօթևան մնացած մեկ տասնյակից ավելի ընտանիքներ: 2000-02թթ ընթացքում Գյումրիի քաղաքապետարանը հատկացրեց բնակարաններ այս ընտանիքներին: Այսպիսով՝ 2003թ. վերջապես տեղի է ունենում Շիրազի թանգարանի բացման արարողությունը: Թանգարանում պահպանվում և ցուցադրվում են Հովհաննես Շիրազի անձնական իրերը, ձեռագրերը և տպագիր գործերը: Մեծ արժեք են ներկայացնում հատկապես բանաստեղծին կամ թանգարանին նվիրաբերված նշանավոր արվեստագետների աշխատանքները (Մարտիրոս Սարյան, Սերգեյ Փարաջանով, Արա Շիրազ, Սիփան Շիրազ և այլն): Թանգարանն ունի 6 սենյակ: Առաջինում ներկայացված է տեղեկատվություն բանաստեղծի մանկության մասին: Երկրորդ սենյակը կահավորաված է այնպես, ինչպես եղել է Շիրազի կենդանության օրոք: Մնացած 4 սենյակներում հեղինակի ստեղծագործական աշխատանքներն են, նկարներ և այլն: Ներկայացված է նաև գրականության բնագավառում նոբելյան մրցանակ ստացած Ջոն Սթեյնբեքի նկարը, ով շնորհակալություն է հայտնում Շիրազին` Երևանում հյուրընկալ վերաբերմունքի համար:

GROUPS


PARTICIPATE IN CASTING


Experience
Attache Photo