
Ռուբեն Զարդարյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան
Ճարտարապետ

Գուրգեն Հարությունյան
Դերասան

Հոբոս Ապեր
Մանկագիր, բանաստեղծ

Մայրանուշ Պարոնիկյան
Դերասանուհի

Ռոբերտ Նալբանդյան
Բեմանկարիչ

Հովակ Գալոյան
Դերասան

Բակուր
Արձակագիր

Գևորգ Կակոսյան
Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան
Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան
Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան
Կինոռեժիսոր
ԷԼԴԱ ԳՐԻՆ

10 մարտ, 1928 - 27 հոկտեմբեր, 2016
Էլդա Աբրահամյան-Գրիգորյան
Ծնվել է Թիֆլիսում: Հայրը իր հեղափոխական «Գրին» ծածկանունով է գրանցել դստերը ծննդյան վկայականում: Մանկության և ուսումնառության առաջին տարիներն անցել են Մոսկվայում: 1937թ. նրա հորը, ով նավթի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն էր, ձերբակալել և աքսորել են Կալիմա, որպես «ժողովրդի թշնամի», և ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ ավարտել է Ա.Պուշկինի անվան միջնակարգ դպրոցը, այնուհետև` ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետը: Ուսմանը զուգահեռ աշխատել է հայկական հեռագրական գործակալությունում (Արմենպրես)` որպես թղթակից: Պարգևատրվել է «Հայրենական մեծ պատերազմի տարիներին թիկունքում կատարած քաջարի աշխատանքի համար» մեդալով: 1955թ. ավարտել է Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի ասպիտանտուրան` պաշտպանելով թեկնածուական ատենախոսություն` «Գերմաներենի հնչյունաբանության ուսուցման հոգեբանական առանձնահատկությունները հայկական դպրոցներում» թեմայով, ստացել է հոգեբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսության գիտական ղեկավարը եղել է դոկտոր, պրոֆեսոր Վ.Ա.Արտյոմովը: Վերադառնալով Երևան, նույն թվականին դասախոսական աշխատանքի է անցել պետական համալսարանում (2003թ-ից՝ պրոֆեսոր): 1971թ. համամիութենական որակավորման հանձնաժողովը նրան շնորհել է դոցենտի գիտական կոչում: 1972թ. գտնվել է դոկտորանտուրայում, և Մոսկվայի սոցիոլոգիայի ինստիտուտում աշխատել «Արտադրական գործունեությանը երիտասարդ բանվորի ադապտացման սոցիալ-հոգեբանական մեխանիզմները» թեմայով դոկտորական թեզի վրա: Աշխատանքը ղեկավարել է ինստիտուտի փոխտնօրեն` դոկտոր, պրոֆեսոր Գ.Լ.Օսիպովը: Երևանի պետական համալսարանում դասախոսական աշխատանքի տարբեր տարիներին ավանդել է հետևյալ հատուկ դասընթացները. հոգեբանության հիմունքներ, հոգեբանության պատմություն, հոգելեզվաբանություն, կառավարման հոգեբանություն, հոգեախտորոշում, միջանձնային կոնֆլիկտներ, իրավաբանական հոգեբանություն, դատահոգեբանական փորձաքննություն: Ղեկավարել է հայցորդների ու ասպիրանտների ատենախոսական աշխատանքներ: Հեղինակել է ավելի քան հարյուր գիտական հոդվածներ, մենագրություններ, մեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, այդ թվում` «Կադրերի հոսունությունը եւ դրա մի քանի պատճառները», «Դատական գործունեության հոգեբանություն», «Ուղղիչ (պենիտենցիար) հոգեբանություն», «Փաստաբանական գործունեության հոգեբանություն», «Մեղք, ապաշավանք, կատարսիս» և այլն: Դոկտոր, պրոֆեսոր Ս.Ջ.Արզումանյանի հետ համահեղինակել է «Իրավաբանական հոգեբանություն» մայրենի լեզվով առաջին դասագիրքը: 2007թ. տպագրվել է «Հոգեբանությունը քրեակատարողական գործունեությունում» ուսումնական ձեռնարկը: Աշխատանքին զուգահեռ հանդես է եկել պատմվածքներով, որոնք տպագրվել են թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի տարբեր թերթերում ու ամսագրերում: Հեղինակել է շուրջ 140 գիտական աշխատանքներ: Եղել է «Տաթև» գիտակրթական համալիրի «Զանգակ-97» հրատարակչության «Հոգեբանությունը և կյանքը» ամսագրի խմբագրակազմի, իրավաբանական ու մշակութային տարբեր հանձնաժողովների անդամ: Մասնակցել է հոգեբանության գծով բազմաթիվ համագումարների և գիտաժողովների: 2004թ-ից եղել է մանկավարժա-հոգեբանական ակադեմիայի իսկական անդամ: Եղել է նաև ՀՀ Հանրային խորհրդի, ինչպես նաև, մի քանի այլ խորհուրդների անդամ, 1985թ-ից՝ Հայաստանի գրողների միության, 1997թ-ից՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրողների միջազգային ասոցիացիայի անդամ: Հեղինակել է պատմվածքների 14 ժողովածու: Մոսկվայում նրա պատմվածքները տպագրվել են «Դրուժբա նարոդով» և «Դիալոգ» ամսագրերում, «Լիտերատուրնայա գազետա», «Ուչիտելսկայա գազետա» և այլ թերթերում: 1986թ., միութենական կենտրոնական հեռուստատեսության պատվերով, նրա պատմվածքների մոտիվներով նկարահանվել է գեղարվեստական ֆիլմ` «Թղթե օձի օրը»: 1998թ. Մոսկվայում լույս է տեսել «Թափանցիկ օր» ժողովածուն, որտեղ զետեղվել է նաև նրա պատմվածքների շարքը: 2006թ. Պրահայում չեխերեն հրատարակվել է նրա «Սպիտակ թռչուններ» պատմվածքների ժողովածուն: 2010թ. լույս է տեսել «Ձեռքերը» ժողովածուն, որում նույնանուն պատմվածքը ներկայացվել է 35 լեզուներով: 2011թ. տպագրել է «Նատյուրմորտ սև ֆոնի վրա» (հայերեն և ռուսերեն) ժողովածուները: Մանկավարժական գործունեությանը զուգահեռ, վերջին երեք տասնամյակում աշխատել է նաև որպես դատական փորձագետ-հոգեբան: Արժանացել է մի քանի պատվոգրերի, գովասանագրերի, Երևանի պետական համալսարանի 75-ամյա հոբելյանի կապակցությամբ` արծաթե մեդալի, 2008թ.` ՀԳՄ ոսկե մեդալի: Մահացել է Երևանում: