Գարեգին Հովսեփյան

Հայագետ, եկեղեցական, մշակութային գործիչ

Գրիգոր Չախիրյան

Կինոգետ, կինոսցենարիստ

Գևորգ Մուշեղյան

Ճարտարապետ

Մելինե Համամջյան

Դերասանուհի

Ալեքսանդր Սահակյան

Ճարտարապետ, շինարար

Ասլան Մխիթարյան

Ճարտարապետ

Վահրամ Գալստյան

Ռեժիսոր, քանդակագործ

Նաիրա Մուրադյան

Կինոռեժիսոր, նկարչուհի

Էդգար Ռոստոմյան

Երաժիշտ, դերասան

 

 

 

 

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ

Բանաստեղծ

20 ապրիլ, 1884 - 26 օգոստոս, 1915

Դանիել Չպուգքյարյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: 1896-1902թթ սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, ապա՝ Գատըգյուղի վարժարաններում: Այդ տարիներին նրա վրա ծանր տպավորություն են թողել աբդուլհամիդյան ջարդերը, որոնք հետագայում դարձել են բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից: 1902-05թթ սովորել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: 1905թ. մեկնել է Բելգիա և ընդունվել Գենտի համալսարան։ Ուսանողական տարիները էական դեր են խաղացել: Սովորել է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրել գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Նրա դիմաքանդակը զետեղվել է Գենտի համալսարանի գլխավոր գրադարանի դահլիճում։ Նրա գեղագիտական հայացքների ձևավորմանը նպաստում է նաև ֆլամանդացիների (բելգիացիների) բարձր մշակույթը: Խորազնին ուսումնասիրել է 17-18-րդ դարերի ռեալիստական նկարչությունը և տարվել 20-րդ դարի հռչակավոր բանաստեղծ էմիլ Վերհարնի պոեզիայով։ Ստանալով բարձրագույն կրթություն՝ 1909թ. վերադարձել է ծննդավայր։ Երկու տարի ուսուցչություն է արել Սեբաստիայի Արամյան վարժարանում, ապա 1911թ. տեղափոխվել Թոքատի (այժմ՝ Եվդոկիա) ազգային ճեմարան: 1912թ. հրավիրվել է Կ.Պոլսի Բերայի վարժարան՝ տեսչի պաշտոնով: Այս տարիներին նրա բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանացել: Նա դարձել է Կ.Պոլսի գրական շրջանների ազդեցիկ դեմքերից մեկը, գրական հավաքույթների ոգին։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906թ.), «Ցեղին սիրտը» (1909թ.), «Հեթանոս երգեր» (1912թ.) և «Հացին երգը» (1921թ., հրատարակված հետմահու)։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարել է թարգմանություններ։ 1914թ. Կոստան Զարյանի, Հակոբ Օշականի, Գեղամ Բարսեղյանի և Ահարոն Տատուրյանի հետ հիմնադրել է «Մեհեան» գրական ամսաթերթը, բայց բաժանվել է խմբից երրորդ՝ մարտի համարից հետո։ 1914թ. գրող, գրականագետ Հակոբ Սիրունու հետ հրատարակել է «Նավասարդ» գրական-գեղարվեստական տարեգիրքը: 1896թ. Վենետիկում գրել է առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և այդ թվականի ջարդերի թեմաներով։ Ժողովածուները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով: 1915թ. շարունակել է լրացնել գյուղի չքնաղ երգերի՝ «Հացին երգը» շարքը, պատրաստվել է գրել «Հայկական հոմերագիրք» ժողովածուն, ուր պետք է տեղավորեր հին հայկական առասպելների ու ավանդությունների մշակումները, երազել է ամբողջովին մշակել «Սասնա ծռեր» ժողովրդական էպոսը։ Ծրագրել է նաև գրել «Գինիին երգը» քերթողական հատորը։ Բայց վրա է հասել արյունալի աղետը։ Եղել է Հայոց Ցեղասպանության զոհերից մեկը, սպանվել է աքսորի ճանապարհին, Չանղըրի քաղաքի մոտ` մի ձորում: Երևանում նրա անունով կոչվել է փողոց, դպրոց, որի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար