Հովհաննես Գայայան

Բառարանագիր

Շարասան

Դեղագործ, թատերագետ

Գեղամ Բարսեղյան

Արձակագիր, լրագրող

Գրիգոր Ներսիսյան

Բանաստեղծ, հարապարակախոս

Հակոբ Գույումճյան

Բանաստեղծ, արձակագիր, լրագրող

Գոռ Կիրակոսյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԲՈՐԻՍ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Կիթառահար, կոմպոզիտոր

Ծնվել է 1953թ. հոկտեմբերի 10-ին, Երևանում: 14 տարեկան հասակից ինքնուս սովորել է նվագել կիթառ: Կատարել է տարբեր ոճերի երաժշտություն` ժամանակակից և սմութ ջազ, ֆյուժն, բլյուզ, ֆլամենկո, ֆոլկ, ռոք, փոփ, ֆանք, սակայն նրա նախընտրելի ոճը ֆյուժնն է: Նվագում է տարբեր գործիքների վրա` ստեղնաշարային, հարվածային, լարային` բաս կիթառի, բանջոյի, բուզուկիի, թառի, ուդի: 1968թ. կայացել է նրա առաջին ելույթը «Ամպրոպ» նվագախմբի հետ: 1969թ. համերգներով հանդես է եկել «Վուլկան» նվագախմբի հետ: 1970թ. ստեղծել է առաջին «1+2» երաժշտախումբը, որի հետ ելույթներ է ունեցել ճանաչված երգիչների ու երաժիշտներ հետ: Նույն թվականին Երևանում նվագել է Վլադիմիր Վիսոցկու հետ: 1971թ. աշխատել է «Ռադիոսարքավորումների կոնստրուկտորա-տեխնիկական բյուրո» ընկերությունում` որպես ակումբի վարիչ և էստրադային նվագախմբի ղեկավար: 1972-74թթ ծառայության տարիներին, Տոբոլսկ և Տյումեն քաղաքներում անցկացվող երիտասարդական երգի և նվագախմբերի մրցույթներում, իր «Молодость» զինվորական նվագախմբի հետ միասին, գրավել է 1-ին տեղը, ստացել 1-ին կարգի դիպլոմ և դարձել դափնեկիր: 1974-75թթ աշխատել է «Արմինա» վոկալ-գործիքային նվագախմբում, որի հետ 1975թ. Մոսկվայում կայացած էստրադային արտիստների 5-րդ համամիութենական մրցույթում արժանացել է դափնեկրի կոչման: 1975-78թթ աշխատել է Կ.Օրբելյանի ղեկավարած Հայաստանի պետական ջազ նվագախմբում` որպես սոլո կիթառահար և երգիչ: Այդ տարիներին համերգային հյուրախաղերով հանդես է եկել բազմաթիվ երկրներում: 1977թ. Բելգրադում կայացած համաշխարհային ջազ փառատոնում, Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ, համատեղ համերգում ելույթ է ունեցել ամերիկացի երաժիշտներ դաշնակահար Ջորջ Դյուկի, շեփորահար Ֆրեդի Հաբերդի, թմբկահար Լեոն Չանսլերի, բաս կիթառահար Բայրոն Լի Միլլերի և կիթառահար Չարլզ Ֆրանկ Ջոնսոնի հետ: 1978-79թթ աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսության և ռադիոյի կոմիտեի վոկալ-գործիքային անսամբլում: 1981թ. նվագել է Մոսկվայի «Ջազ Ատակա» անսամբլում: 1982-89թթ «Արմենիա» երաժշտախմբի հետ աշխատել է «Արմենիա» հյուրանոցի ռեստորանում: 1983թ. ստացել է երկու պատվոգիր` ջազ անսամբլների ստուգատեսին մասնակցելու և ջազ երաժշտությունը Հայաստանում հաջողությամբ պրոպագանդելու համար: 1991-95թթ բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ նվագել է անվանի երգիչների և երաժիշտների հետ: 1999թ. համագործակցել է «Time Report» խմբի հետ: 2001թ. նվագել է Արա Գևորգյանի գալահամերգին` նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին: 2002-04թթ բնակվել և աշխատել է Մոսկվայում: 2006թ. ընկերական հանդիպում է ունեցել Մայքլ Ջեքսոնի եղբոր` «Ջեքսոն 5» երաժշտախմբի բաս կիթառահար Ջերմեյն Ջեքսոնի հետ, որն ուղեկցվել է երաժշտական կատարումներով: Նույն թվականին իր նվագախմբով աշխատել է «Մալխաս» ջազ ակումբում: Հեղինակել է տասնյակ ստեղծագործություններ` «Սոխակի երգը», «Հույս», «Սուրբ հայրերի կանչը», «Արարում», «Զարթոնք», «Պայքար», «Դու ինձ կփնտրես», «Հավատ», «Վերածնունդ» և այլն: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի Հայաստանի կոմպոզիտորների միության, ՀՀ մշակույթի նախարարության, Հայգլխհամերգ կոմիտեի, Հայպետֆիլհարմոնիայի և այլ կազմակերպությունների կողմից:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար