Գաբրիել Ավետիքյան

Լեզվաբան, բառարանագիր, բանասեր, աստվածաբան

Երվանդ Օտյան

Արձակագիր, երգիծաբան, լրագրող

Բագրատ Բորյան

Պատմաբան

Ռոմանոս Մելիքյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Ալեքսանդր Սարուխան

Ծաղրանկարիչ

Կարեն Խաչատրյան

Կոմպոզիտոր

Օգոստինոս Սեքուլյան

Բնագրագետ, լրագրող

Հայկ Յաղճյան

Դիրիժոր

Լուսինե Մուրադյան

Հաղորդավար, լրագրող

Անի Ամիրյան

Հաղորդավար

 

 

 

 

ԱՐՄԱՆ ՔՈՉԱՐՅԱՆ

Բաս-կիթառահար

Ծնվել է 1983թ. հունիսի 12-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 2000թ. ավարտել է Գյումրիի Լ.Բայրոնի անվան միջնակարգ դպրոցը: 2000-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1993թ-ից «Բամբիռ» ռոք խմբի անդամ է, 2002թ-ից խմբի տեսահոլովակների ռեժիսորը: Խմբի հետ համերգային շրջագայություններով եղել է ԱՄՆ-ում (1999-2000թթ, 2012-13թթ), Իրանում (2004թ.), Իռլանդիայում (2008թ., 2011թ.), Լիբանանում (2009թ.), Ռուսաստանում (2015թ.), Թուրքիայում (2011թ.), Ֆրանսիայում (2011թ.): 2008թ. Լեհաստանում մասնակցել է Կովկասյան ռոք-փառատոնին, 2009թ.՝ Թբիլիսիի «Ռոք առանց սահմանների» փառատոնին, 2012թ. Իռլանդիայի ռոք-փառատոների, 2015թ.՝ Վորոնեժի Պլատոնովի անվան արվեստի փառատոնին: Խմբի կազմում արժանացել է մրցանակների Հայաստանում և արտերկրում՝ Երևանի ՆՓԱԿ-ի ռոք-փառատոնի գլխավոր մրցանակ (2001թ.), Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ռոք խումբ» (2003թ., 2004թ.), ԱՄՆ-ի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա լավագույն ալբոմ» (2005թ.), Աթենքի «Եվրոպայի Ձայն» երաժշտական մրցույթի 3-րդ մրցանակ (2010թ.), Վրաստանի «Phoenix Music Award» (2015թ.): Ձայնագրվել է «Jagi J&G», «Blind Alley», «Armenian Scotch» ձայնասկավառակներում: 2005-06թթ եղել է Երևանի Մ.Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի ձայնային ռեժիսորը: Եղել է նաև Ա.Մկրտչյանի «Լակոտը» (2015թ.) ֆիլմի ռեժիսորի ասիստենտը:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար