Մխիթար Սեբաստացի

Հայագետ, եկեղեցական գործիչ

Հովհաննես Կոլոտ Բաղիշեցի

Մշակութային, եկեղեցական գործիչ

Տիգրան Նավասարդյան

Բանահավաք, բառարանագիր

Իսահակ Ալիխանյան

Դերասան, բեմադրիչ

Մկրտիչ Սեդրակյան

Գեղանկարիչ

Թագուհի Հակոբյան

Դերասանուհի, բեմադրիչ, նկարչուհի

Վաչե Սաֆարյան

Բանասեր, գրականագետ

Արկադի Ծատուրյան

Արձակագիր, բանահավաք

Հրաչ Հայրապետյան

Գեղանկարիչ

Մերի Մնջոյան

Երգչուհի

Արեգ Գալոյան

Հաղորդավար

 

 

 

 

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԱՋՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1945թ. փետրվարի 12-ին, Երևանում: Դաշնակահար, կոմպոզիտոր Գեորգի Սարաջյանի և երգչուհի Աննա Սարաջյանի որդին է, թավջութակահար Վահրամ Սարաջյանի եղբայրը: 1974թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրի բաժինը, որից հետո սկսել դասավանդել նույն ամբիոնում (պրոֆեսոր): 1977-87թթ եղբոր հետ հյուրախաղերով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում: Բազմաթիվ անգամ եղել է հանրապետական և միջազգային երաժշտական մրցույթների և փառատոների ժյուրիի նախագահ: Պարբերաբար վարպետության դասեր է տվել Հայատանում և արտերկրում: Հիմնադրել է Երևանի կոնսերվատորիայի հրատարակչությունը  և հրատարակել «Երաժիշտ» թերթը: 2002-11թթ եղել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ռեկտորը: 2005թ. արժանացել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալի, 2011թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի: