
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Ծնվել է 1980թ. մայիսի 12-ին, ՀՀ Մասիս քաղաքում: 12 տարեկան հասակից սկսել է երգչի գործունեությունը: Երգել է Մասիս քաղաքի երգի և պարի անսամբլում, որի հետ շրջագայել է Հայաստանի բոլոր մարզերով: 1997թ. ավարտել է Մասիսի միջնակարգ դպրոցը: 1996-97թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակադեմիական երգեցողության և կատարողական արվեստի նախապատրաստական դասընթացներում, 1997-2000թթ՝ կոնսերվատորիայի դասական երաժշտության ամբիոնում (Սարգիս Թորոսյանի դասարան), 2000-04թթ՝ ժողովրդական երգի ամբիոնում` Ռուբեն Մաթևոսյանի դասարանում: 2008թ. ավարտել է նաև Երևանի կոնսերվատորիայի վոկալ-տեսական ֆակուլտետի ժողովրդական երգի ամբիոնի ասպիրանտուրան: Առաջին ձայնասկավառակը` «Սեր և Հայրենիք», թողարկել է դեռևս ուսանողական տարիներին: 2002թ-ից սկսել է համերգային բուռն գործունեությունը աշխարհով մեկ: Մենահամերգներով հանդես է եկել Երևանում (2009թ., 2011թ.), Լոս Անջելեսում (2011թ., 2013թ.), Փարիզում (2013թ.): Նկարահանել է մի շարք տեսահոլովակներ, թողարկել է ավելի քան 15 ձայնասկավառակ: Արժանացել է բազմաթիվ մրցանակների` «Կռունկ» երգի համահայկական փառատոն (2000թ., 2006թ.), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն զուգերգ», «Լավագույն ձայնասկավառակ» (2006թ., 2007թ.), Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն զուգերգ», «Տարվա լավագույն երգիչ» (2005թ., 2008թ.), ԱՄՆ-ի «Armenian Golden Star Award»-ի «Տարվա լավագույն երգ» (2008թ.), Մոսկվայի «Տաշիր» հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն զուգերգ», «Տարվա լավագույն մենահամերգ», «Տարվա լավագույն երգիչ» (2007թ., 2008թ., 2010թ.) և այլն: 2012թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման: