Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ՆԱՐԵԿ ՀԱԽՆԱԶԱՐՅԱՆ

Թավջութակահար

Ծնվել է 1988թ. հոկտեմբերի 23-ին, Երևանում: Ջութակահար Սուրեն Հախնազարյանի որդին է: Երաժշտական կրթությունն ստացել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի պրոֆեսոր Զարեհ Սարգսյանի թավջութակի դասարանում: 2000թ. հրավիրվել է Մոսկվա` երաժշտական ուսումը շարունակելու նպատակով: Այդ շրջանում դարձել է ՌԴ մշակույթի նախարարության (2001թ.), ռուս-հայկական «Նոր անուններ» բարեգործական հիմնադրամի, «Արամ Խաչատրյան», «Մստիսլավ Ռոստրոպովիչ» (2005թ.), «Ռուս կատարողական արվեստ» և այլ հիմնադրամների կրթաթոշակառու: Մասնակցել է աշխարհահռչակ երաժիշտների, թավջութակահարների դասընթացների՝ Մ.Ռոստրապովիչ, Յո-Յո Մա, Ս.Իսսերլիս, Դ.Գերինգաս, Պ.Կատց, Լ.Լեսսերս, Ռ.Կիրշբաում, Ֆ.Հելմերսոն և այլք: 2006թ. ավարտել է Մոսկվայի Պ.Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից ուսումնարանը և ընդունվել կոնսերվատորիա՝ պրոֆեսոր Ալեքսեյ Սելեզնյովի դասարան: Կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: Ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնի, Չիկագոյի, Տոկիոյի և Լոնդոնի սիմֆոնիկ, «Նոր Ռուսաստան», Ռուսական ազգային, Ռոտերդամի ֆիլհարմոնիկ, Վերդիի անվան և այլ աշխարհահռչակ նվագախմբերի հետ, Վ.Սպիվակովի, Ջ.Մեսթերի, Հ.Վոլֆի, Վ.Գերգիևի, Մ.Յուրովսկու և այլ հանրաճանաչ դիրիժորների ղեկավարությամբ: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի, պատվոգրերի, մրցանակների: 2008թ. Նյու Յորքի «Young Concert Artists» մրցույթում արժանացել է 9 Հատուկ մրցանակի, 2006թ. Ա.Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում` 1-ին մրցանակին և ոսկե մեդալի, 2007թ. Պ.Չայկովսկու անվան մրցույթում` դափնեկրի կոչման և մի շարք այլ հեղինակավոր մրցույթներ ու մրցանակներ: 2007թ. արժանացել է ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին: «Վաշինգթոն փոսթ» թերթը նրան անվանել է «ֆենոմենալ թավջութակահար»: ԱՄՆ-ի Փասադենա քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: 2011թ. դարձել է Պ.Չայկովսկու անվան միջազգային երաժշտական մրցույթի հաղթող և ոսկե մեդալակիր: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում՝ ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Ավստրիայում, Ֆրանսիայում և այլուր: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանի, 2017թ.՝ Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար