ՆՈՐԱՅՐ ՔԱՐՏԱՇՅԱՆ

Դուդուկահար, երաժիշտ

Ծնվել է 1967թ. սեպտեմբերի 18-ին, ՀՀ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում: 1974-82թթ սովորել է Դիլիջանի թիվ 3 միջնակարգ դպրոցում, 1979-82թթ` Ա.Բաբայանի անվան երաժշտական դպրոցի կլառնետի դասարանում: Երաժշտական դպրոցը ավարտելուց հետո, ընդունվել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարան, որտեղ 1982-86թթ սովորել է դուդուկի դասարանում: 1988-92թթ աշխատել է մանկական գեղագիտական կենտրոնի երաժշտական դպրոցում` որպես ուսուցիչ: Տավուշի շրջանի Բերդ ավանի երաժշտական դպրոցում հիմնադրել է դուդուկի և շվիի դասարաններ: 1992-96թթ աշխատել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում` որպես դուդուկի և շվիի ուսուցիչ: Համագործակցել է մի շարք երաժիշտների և երաժշտական խմբերի հետ: «Armenian Navy Band» խմբի կազմում մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոների և համերգների: 1997թ-ից համագործակցել է երգչուհի Նունե Եսայանի հետ: Ընկերների հետ միասին ստեղծել է «Կատուներ» խումբը: Թողարկել է երկու ձայնասկավառակ` «Անտիկ պատմություններ» (2000թ.) և «Ծառաստան» (2009թ.): Վերականգնել և կատարելագործել է հայկական բլուլը, սրինգը և հիմնականում նվագում է հայկական բլուլ և մի շարք այլ գործիքներ: Վերականգնել է նաև հայկական երկփող պարկապզուկը: Հիմնադրել է «Վան» նախագիծ խումբը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար