
Պերճ Պռոշյան
Արձակագիր

Ալեքսանդր Արաքսմանյան
Արձակագիր, դրամատուրգ, թատերագետ

Լևոն Մանասերյան
Գեղանկարիչ

Հենրիկ Առաքելյան
Ճարտարապետ

Ալեքսանդր Գևորգյան
Գեղանկարիչ

Կարլեն Դալլաքյան
Գրականագետ, բանասեր

Ժասմեն Մսրյան
Դերասանուհի

Հենրիկ Հովհաննիսյան
Թատերագետ, հաղորդավար

Նվարդ Վարդանյան
Թարգմանիչ

Տաթևիկ Հովհաննիսյան
Երգչուհի

Արփինե Բեկջանյան
Երգչուհի

Արա Մարտիրոսյան
Երգիչ

Սևակ Ավագյան
Պարող
ԱՐՄԵՆ ԱՅՎԱԶՅԱՆ

Ծնվել է 1971թ. օգոստոսի 14-ին, Երևանում: 1980-85թթ սովորել է Երևանի Կ.Սարաջևի անվան երաժշտական դպրոցում, 1986-90թթ՝ Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական ուսումնարանի ժողովրդական նվագարանների քամանչայի դասարանում: Այդ տարիներին նվագել է տարբեր ինքնագործ անսամբլներում: 1990-95թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների բաժնի քամանչայի դասարանում: Եղել է Սայաթ-Նովայի անվան մրցույթ-փառատոնի դափնեկիր: 1992թ. Երևանի կոնսերվատորիայի ժողովրդական նվագարանների անսամբլի հետ` Խաչատուր Ավետիսյանի ղեկավարությամբ, շրջագայել է Եվրոպայում` նվագակցելով բազմաթիվ երգիչ-երգչուհիների՝ Արաքս Մանսուրյան, Մարգարիտ Շահինյան, Ռուբեն Մաթևոսյան, Հովհաննես Բադալյան, Արզաս Ոսկանյան և այլք: 1999-2002թթ աշխատել է Հայաստանի ժողովրդագուսանական երգի պետական անսամբլում: 2000թ-ից աշխատում է «Armenian Navy Band» խմբում: Նվագել է բազմաթիվ ձայնագրություններում: Մասնակցել է հեռուստատեսային երաժշտական հաղորդումների: Շրջագայել է աշխարհի ավելի քան 30 երկրում: 2009թ-ից նվագում է Գեորգի Գյուրջիևի անվան համույթում: