
Ոսկան Երևանցի
Տպագրիչ, մշակութային գործիչ, լեզվաբան

Լուկաչ Պատրուբանի
Լեզվաբան, բանասեր

Հերան Շաբան
Գեղանկարիչ

Իվան Ղալամյան
Ջութակահար

Կարպ Խաչվանքյան
Դերասան, բեմադրիչ

Ֆլորա Գրիգորյան
Բեմանկարիչ

Ֆերդինանտ Առաքելյան
Քանդակագործ

Հովիկ Վանյան
Դերասան

Հասմիկ Տեր-Կարապետյան
Դերասանուհի

Մանե Սարինյան
Թարգմանիչ, գրականագետ

Ավետիք Չթչյան
Գեղանկարիչ
ՀՐԱՉՅԱ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Ծնվել է 1980թ. սեպտեմբերի 16-ին, Երևանում: 1997-2002թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժնում, 2005-10թթ եղել է մշակութաբանության ամբիոնի հայցորդ: 2000-02թթ աշխատել է Էրեբունու մշակույթի և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում: 2006թ. եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար 1» նախագծի մոնտաժողը: 2002-08թթ աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում` որպես ռեժիսոր և մոնտաժող` «Ամեն օր», «Կինոմանիա», «Ուսանողական շաբաթ» և այլ բազմաթիվ հաղորդումներ, ֆիլմեր, հոլովակներ: 2008թ. աշխատել է «Միր» միջպետական հեռուստառադիոընկերության հայկական մասնաճյուղում` որպես մոնտաժող: 2008թ-ից աշխատել է Կատարողական արվեստի համահայկական ասոցիացիայում, որտեղ հանդիսանում է Հայաստանի պարային ամենամյա միջազգային օլիմպիադայի նախագահը և զբաղվում տեղեկատվության տարածմամբ: 2009թ-ից եղել է «Արմենիա» պրոդյուսերական կենտրոնի ներկայացուցիչ, որի շրջանակներում նկարահանել և մոնտաժել է բազմաթիվ երաժշտական, գովազդային հոլովակներ, մասնակցել ադմինիստրատիվ աշխատանքներին: Եղել է «Դժոխք», «Տյառնընդառաջ», «Բուն բարեկենդան», «Ժպիտով ասել ճշմարտությունը» հեռուստատեսային ֆիլմերի, երգչուհի Եվա Ռիվասի «Թամամ աշխարհ», «Apricot Stone», «Դորիանս» ռոք խմբի «Կուլամ» և մի շարք այլ տեսահոլովակների ռեժիսորը: