
Աթանաս Մերասյան
Մատենագիր

Ալեքսան Թամպուրի
Երաժիշտ

Ազնիվ Մնակյան
Դերասանուհի

Արամ Հայկազ
Արձակագիր

Կարապետ Մինասյան
Բեմանկարիչ

Գևորգ Ոսկանյան
Գեղանկարիչ

Ավո Ուվեզյան
Կոմպոզիտոր, գործարար

Մարտին Միքայելյան
Ճարտարապետ

Լևոն Թուխիկյան
Դերասան

Մելս Սանթոյան
Գրականագետ

Անայիս Ներսեսյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Վահագն Թևոսյան
Հեռուստալրագրող

Գևորգ Քեշիշյան
Պարող, պարուսույց
ԱՐՏՅՈՄ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Ծնվել է 1983թ. հունիսի 28-ին, Երևանում: 8 տարեկան հասակից հաճախել է Երևանի Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի թավջութակի դասարան: Այդ տարիներին նվագել է «Փոքր ջազ» համույթում: Կոնտրաբաս և բաս-կիթառ սովորել է ինքնուս: 2005թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թավջութակի բաժինը: Սովորել է Մեդեա Աբրահամյանի և Արամ Թալալյանի դասարաններում: Սովորելուն զուգահեռ մասնակցել է մի շարք մրցույթների ու փառատոների Գերմանիայում, Հունաստանում, Ռուսաստանում: 2005թ-ից նվագում է «Armenian Navy Band» և «Կատուներ» խմբերում, որոնց հետ մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր ջազ-փառատոների, նվագել աշխարհահռչակ երաժիշտների հետ: 2006թ-ից համագործակցել է Ինգա և Անուշ Արշակյանների, 2009թ-ից` Ռուբեն Հախվերդյանի հետ: 2010թ. Վահագն Հայրապետյանի հետ դարձել է «Night Ark» հանրահայտ խմբի մասնակիցը: 2011թ. տեղափոխվել է ԱՄՆ Լոս Անջելես քաղաք, որտեղ ձայնագրվել և նվագել է «Run DMC»-ի, Բոբի Բրաունի և այլ հայտնի արտիստների հետ: Որպես թավջութակահար և բաս-կիթառահար` ձայնագրվել է «Դորիանս» ռոք խմբի «Ես կուլամ» երգի, «Կատուներ» ռոք խմբի երկու ալբոմների, «Armenian Navy Band» խմբի հինգ ալբոմների և ավելի քան 10 հայ փոփ երգիչների ձայնասկավառակների մեջ և երեո ջազային ձայնասկավառակ` ամերիկացի երաժիշտների հետ: 2015թ. թողարկել է «Citizen» ձայնասկավառակը: