Ամբրոսիոս Գալֆայան

Բառարանագիր, պատմաբան

Վահան Տեր-Առաքելյան

Երգիչ, թարգմանիչ

Յուրի Յարալով

Ճարտարապետ

Վաղարշակ Կոտոյան

Կոմպոզիտոր

Իրինա Դրամբյան

Արվեստաբան

Ալեքսան Մեխակյան

Արձակագիր, դրամատուրգ

Արմեն Դիվանյան

Կոմպոզիտոր

Արմեն Երկաթ

Օպերային երգիչ, բեմադրիչ

Մուշեղ Գարուկյան

Գրաֆիկ, դիզայներ

Խաչիկ Եղոյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

Սոնա Աբրահամյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ՉԱԼԻԿՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

25 օգոստոս, 1920 - 11 հոկտեմբեր, 2004

Ծնվել է Թուրքիայի Իզմիթ քաղաքում: 1932թ. գաղթել է Խորհրդային Հայաստան: 1941թ. ավարտել է Երևանի թատերական ստուդիան, 1953թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1940-46թթ աշխատել է Աշտարակի, 1946-53թթ` Երևանի պատանի հանդիսատեսի, 1953-59թթ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոններում: Խաղացած ներկայացումներից են` Դ.Գագազյանի «Խաչատուր Աբովյան» (Աբովյան), Ա.Օստրովսկու «Անմեղ մեղավորներ» (Նեզնամով), Վ.Հյուգոյի «Թշվառներ» (Ժան Վալժան) և այլն: 1959թ-ից եղել է Հայաստանի հեռուստառադիոպետկոմի դրամատիկ հաղորդումների բաժնի վարիչն ու գլխավոր ռեժիսորը: Եղել է հայկական ռադիոթատրոնի հիմնադիրներից: Ռադիոբեմադրություններից են` Հ.Քոչարի «Նահապետը», «Կարոտ», Ֆ.Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» (նաև` հեռուստաթատրոնում), Լ.Շանթի «Հին աստվածներ», Կ.Զարյանի «Նավը լեռան վրա», Մ.Գալշոյանի «Կանչը», հեռուստաբեմադրություններից` «Պարտք մեր հանապազօրյա» (ըստ Ա.Արփիարյանի) և այլն: Հեղինակել է «Բաբախումներ» (1954թ.), «Իմ սիրտը» (1958թ.), «Խաղաղ ամպեր» (1964թ.) բանաստեղծությունները և «Սպիտակ կատուն» (1981թ.), «Թվացյալ կյանք» (1991թ.) պիեսների ժողովածուները, «Պարույր Սևակի ու մի քիչ էլ իմ մասին» (2004թ.) հուշագիրքը: Տարբեր թատրոններում բեմադրվել են նրա «Երագիկ» (1957թ.), «Սարսեցի փեսան» (1966թ.), «Մենք, նրանք և մյուսները» (1970թ.), «Հայր Տոնապետի մենախոսությունը» (1976թ., Հ.Մելքոնյանի հետ), հեռուստատեսությամբ` «Ծաղկած խնձորենիների ձմեռը» (1980թ.) և այլ պիեսներ: Նկարահանվել է նաև հայկական ֆիլմերում: 1977թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար