Նիկողայոս Տիգրանյան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Գրիգոր Տաթևյան

Ճարտարապետ, զինվորական

Վան Խաչատուր

Գեղակարիչ, քանդակագործ, ճարտարապետ, բանաստեղծ

Էդուարդ Ավագյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Հրանտ Աչյան

Ճարտարապետ

Վահրամ Բաբայան

Կոմպոզիտոր, դաշնակահար

Սամուել Հալաջ

Գեղանկարիչ

Սամսոն Ստեփանյան

Դերասան, բեմադրիչ

 

 

 

 

ՎԱՀՐԱՄ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Բանաստեղծ, արձակագիր, կինոսցենարիստ

Ծնվել է 1959թ. հուլիսի 27-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի): 1976-81թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում: 1983թ. ավարտել է Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանի հոգեբանության և մանկավարժության գծով ասպիրանտուրան, 1984թ.` ԵՊՀ ռուս գրականության ասպիրանտուրան: 1987-88թթ գրող-թարգմանիչների փոխանակության ծրագրով հունգարերեն լեզու և գրականություն է ուսումնասիրել Բուդապեշտում: 1980-ականներին աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գրական մասում, Հայաստանի գրողների միությունում` որպես գրական խորհրդատու, «Գրական թերթ» պարբերականում` որպես բաժնի վարիչ, աղետի գոտու հատուկ թղթակից: 1984-86թթ ռուս գրականություն է դասավանդել ԵՊՀ-ում: 1990-ակաների սկզբին եղել է «Հայք» շաբաթաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը, ապա՝ խորհրդարանական թղթակից: 1993-95թթ եղել է ՀՀ ռադիո-հեռուստապետվարչության պետի տեղակալը, 1996-99թթ՝ «Ար» հեռուստաընկերության փոխնախագահը, գործադիր տնօրենի պաշտոնակատար, հիմնել և վարել է բազմաթիվ լրատվական, քաղաքական, մշակութային ծրագրեր: Վաղ տարիքից գրել է բանաստեղծություններ: Արձակով զբաղվել է դպրոցական և ուսանողական տարիներին, բայց շարունակել է 20-ամյա դադարից հետո: Գրեթե նույնը տեղի է ունեցել դրամատուրգիայի ոլորտում: Առաջին պիեսը` «Խնդիրը պահանջում է իմանալ», հետագայում` «Կախվածություն», «Տերիկոն կամ կղզու էֆեկտը»: Տպագրվել է վաղ հասակից՝ գլխավորապես «Գարուն» ամսագրում: Քաղաքական ենթատեքստերով մի շարք բանաստեղծություններ արգելվել են գրաքննության պատճառով: Առաջին ժողովածուն լույս է ընծայել 30 տարեկան հասակում: 2001թ. բանաստեղծ Վիոլետ Գրիգորյանի հետ հիմնադրել և խմբագրել է «Բնագիր» հանդեսը: 2003թ. «Գրականության անջատումը պետությունից» վերնագրով հատուկ դասընթաց է մշակել ու վարել Վ.Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: 2004թ. «Կենտրոն» հեռուստատեսությամբ վարել է «Հեղափոխություն» հաղորդաշարը: 2006թ. «Զարգացման լրագրության» հնդկական փորձն է ուսումնասիրել Նյու Դելիում: 2007-08թթ սովորել է Մոսկվայի Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում: Լրագրող է եղել մամուլում, քաղաքական և տեղեկատվական ծրագրերի ղեկավար` մի շարք հեռուստաընկերություններում, վարել է քաղաքական և մշակութային հաղորդաշարեր: Հեղինակել է բանաստեղծությունների երկու ժողովածու, երկու վեպ, վիպակների ժողովածու: 2000թ. առաջին «Սողանք» վեպի հիման վրա համանուն ֆիլմ է նկարահանել ռեժիսոր Միքայել Դովլաթյանը, որի սցենարի համահեղինակն է: Վեպը թարգմանվել է մի շարք լեզուներով: 2010թ. վարպետության դասեր է վարել Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, «Ոսկե ծիրան» կինոփառատոնին կից կինոդպրոցում: Գրել է «Հանուն խաչի ծպտվածները», «Եվրոպական պատմություն», «Փախուստ ավետյաց երկրից», «Բվերը», «Ուսամա՝ վերջին փոխակերպումը», «Անկշռելիություն» և այլ ստեղծագործություններ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար