ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Բանաստեղծ

Ծնվել է 1940թ. հուլիսի 3-ին, ՀՀ Մեծ Պարնի գյուղում (այժմ՝ ՀՀ Լոռու մարզում): Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1949թ. տեղափոխվել է Լենինական (այժմ՝ Գյումրի), ուր ավարտել է միջնակարգ դպրոցը և տեղի բժշկական ուսումնարանը` ձեռք բերելով բուժակի մասնագիտություն: 1957թ. Լենինականի «Բանվոր» թերթում տպագրվել է նրա առաջին բանաստեղծությունը, 1963թ.` առաջին ժողովածուն: 1958թ. տեղափոխվել է Երևան: 1959-64թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետում: Ուսանելուն զուգընթաց, աշխատել է «Գիտություն և տեխնիկա» ամսագրի հիմնադիր խմբագրությունում՝ որպես մարդաբանության և բժշկության բաժնի վարիչ, նաև` «Գրական թերթի» խմբագրությունում` որպես սրբագրիչ: 1965թ-ից վարել է «Գրական թերթի» պոեզիայի և արձակի բաժինը: 1970թ-ից աշխատել է սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի մամուլի բաժնում: 1975-90թթ եղել է Հայաստանի պետական մրցանակների կոմիտեի պատասխանատու քարտուղարը: 1989թ. եղել է Հայաստանի Գերագույն Խորհրդի աղետի գոտու հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալը, «Վերածնունդ» հասարակական կազմակերպության համանախագահը, 1991թ-ից` Հայաստանի «Համազգայինի» վարչության նախագահը, 1994-96թթ` Հայաստանի գրողների միության վարչության նախագահը, 1999-2003թթ` ՀՀ նախագահի խորհրդականը: Հրատարակվել են նրա «Իմ աշխարհը» (1963թ.), «Ստվերների միջով» (1967թ.), «Ռեքվիեմ» (1969թ., 1998թ.), «Խաչերի ջարդը» (1972թ.), «Մեղրահաց» (1973թ.), «Կեղևդ բաց արա» (1975թ.), «Ինչ էր եղել» (1977թ.), «Պոեմներ» (1980թ.), «Տաք սալեր» (1983թ.), «Թորոս Ռոսլին» (արձակ, 1983թ.), «Բանաստեղծություններ» (1984թ.), «Պղնձե վարդ» (1985թ.), «Տխուր փիղը» (1985թ.), «Հանճար և հիշողություն» (արձակ, 1986թ.), «Ընտիր երկեր» (1987թ.), «Քարե բարձ» (1989թ.), «Կենսական էներգիայի ուսմունքը» (տեսական, 1998թ.), «Ոգեղեն հաց» (2001թ.) և այլ գրքեր: Ստեղծագործել է նաև ռուսերեն` «Сердцевинка дерева» (1980թ.), «Эпос юности» (1982թ.), «Золотая сеть» (1987թ.), «Беспредельная гора» (1988թ.) և այլն, չեխերեն` «Пергаментова Соpа» (1989թ.) և անգլերեն` «Selected Poems» (2002թ.) լեզուներով: 2000թ-ից Միջազգային ինֆորմատիզացիայի ակադեմիայի ակադեմիկոս է: 1985թ., 2003թ. և 2010թ. արժանացել է ՀՀ Պետական մրցանակի, 1998թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2011թ.` Հայ առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» մեդալի, 2010թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի, 2015թ.՝ ՀՀ վարչապետի հուշամեդալի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար