Գևորգ Ախվերդյան

Բանասեր, բժիշկ, տնտեսագետ

Խորեն Ստեփանե

Բանաստեղծ

Ալեքսանդր Աբելյան

Դրամատուրգ, թատերական գործիչ

Արաքսի Օհանյան

Դերասանուհի, բեմադրիչ

Հրաչյա Մեքինյան

Բեմանկարիչ, դերասան

Սերգո Միկոյան

Պատմաբան

Գայանե Մամաջանյան

Գեղանկարչուհի

Գևորգ Սարգսյան

Գեղանկարիչ

Վահե Խաչատրյան

Կինոռեժիսոր, կոմպոզիտոր

Արմինե Գրիգորյան

Երգչուհի, դերասանուհի

Լուսինե Մարտիրոսյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ

Դրամատուրգ, կինոռեժիսոր

Ծնվել է 1964թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում: Գրող, հաղորդավար Արամայիս Սահակյանի որդին է: 1985թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Նույն թվականին դերասան Վարդան Պետրոսյանի հետ համատեղ ստեղծել է «Երիտասարդ ոզնիներ», հետագայում` «Ոզնիներ» թատրոնը, որը առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր Հայաստանում: Մինչև 1992թ. «Ոզնիներ»-ում եղել է դերասան, մանրապատումների և պիեսների հեղինակ։ 1992թ. գրել է «Երևան-Լոս Անջելոս» տեսաֆիլմի սցենարը։ 1992-94թթ անցկացրել է Փարիզում, ուր Վարդան Պետրոսյանի հետ նկարահանել է «Ոզնիներ»-ի առաջին ֆիլմերը։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, էսեներ, վեպեր, պիեսներ և տեսաֆիլմեր: 1997թ. եղել է «Ար» հեռուստաընկերության հիմնադիրներից: Հեղինակել է «Ոզնիները եթերում» (Վ.Պետրոսյանի հետ, 1988թ.), «Նույն ինքը` Պեպոն» (1990թ.), «Մեկ անգամ Հայաստանում» (1991թ.), «Խաթաբալադա» (1996թ.), «Ծերունին և սովը» (1999թ.), «Բարև, ես մնում եմ» (2000թ.), «Մեա կուլպա՝ Իմ մեղքը» (2002թ.), «Ինչու է աղմկում քաղաքը» (2003թ.), «Երկու ընկեր, չհաշված կյանքը» (2006թ.), «Ժանգոտ բանալին» (2008թ.) պիեսները, որոնց մեծ մասը բեմադրել է: Հրատարակվել են նրա «Սև աչքեր, ճերմակ սփռոց» (2002թ.), «Թերիները» (էսսեների և հոդվածների շարք, 2005թ.), «Հավերժ կախաղան» (2009թ.), «Ես իմ անկյունից» (բանաստեղծություններ, 2014թ.), «Վարձու ինքնասպաններ» (վեպ, 2014թ.), «Անունդ մուսա» (բանաստեղծություններ, 2015թ.) գրքերը: Նկարահանել է «Մեկ անգամ Երևանում» (1991թ.), «Ամենավերջին տանգոն Փարիզում» (Վարդան Պետրոսյանի հետ, 1993թ.), «Ամեն ձև» (1993թ.), «Օդում, ջրում և ցամաքում» (1995թ.), «Ամենավերջին տանգոն Փարիզում-2» (Վարդան Պետրոսյանի հետ, 1998թ.), «Մեր վերջը» (1998թ.), «Անկախ, զամբախ կատակներ» (2000թ.), «Գցողների աշխարհում» (2002թ.), «Անկախ, զամբախ կատակներ-2» (2003թ.), «Վարդանը և Մարգարիտան» (2005թ.), «Պիրատի մահը» (2006թ.), «Անիմաստ ֆիլմ» (2007թ.) և այլ ֆիլմեր: 2016թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար