
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ՎԱՀՐԱՄ ՍԱՀԱԿՅԱՆ

Ծնվել է 1964թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում: Գրող, հաղորդավար Արամայիս Սահակյանի որդին է: 1985թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Նույն թվականին դերասան Վարդան Պետրոսյանի հետ համատեղ ստեղծել է «Երիտասարդ ոզնիներ», հետագայում` «Ոզնիներ» թատրոնը, որը առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր Հայաստանում: Մինչև 1992թ. «Ոզնիներ»-ում եղել է դերասան, մանրապատումների և պիեսների հեղինակ։ 1992թ. գրել է «Երևան-Լոս Անջելոս» տեսաֆիլմի սցենարը։ 1992-94թթ անցկացրել է Փարիզում, ուր Վարդան Պետրոսյանի հետ նկարահանել է «Ոզնիներ»-ի առաջին ֆիլմերը։ Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, էսեներ, վեպեր, պիեսներ և տեսաֆիլմեր: 1997թ. եղել է «Ար» հեռուստաընկերության հիմնադիրներից: Հեղինակել է «Ոզնիները եթերում» (Վ.Պետրոսյանի հետ, 1988թ.), «Նույն ինքը` Պեպոն» (1990թ.), «Մեկ անգամ Հայաստանում» (1991թ.), «Խաթաբալադա» (1996թ.), «Ծերունին և սովը» (1999թ.), «Բարև, ես մնում եմ» (2000թ.), «Մեա կուլպա՝ Իմ մեղքը» (2002թ.), «Ինչու է աղմկում քաղաքը» (2003թ.), «Երկու ընկեր, չհաշված կյանքը» (2006թ.), «Ժանգոտ բանալին» (2008թ.) պիեսները, որոնց մեծ մասը բեմադրել է: Հրատարակվել են նրա «Սև աչքեր, ճերմակ սփռոց» (2002թ.), «Թերիները» (էսսեների և հոդվածների շարք, 2005թ.), «Հավերժ կախաղան» (2009թ.), «Ես իմ անկյունից» (բանաստեղծություններ, 2014թ.), «Վարձու ինքնասպաններ» (վեպ, 2014թ.), «Անունդ մուսա» (բանաստեղծություններ, 2015թ.) գրքերը: Նկարահանել է «Մեկ անգամ Երևանում» (1991թ.), «Ամենավերջին տանգոն Փարիզում» (Վարդան Պետրոսյանի հետ, 1993թ.), «Ամեն ձև» (1993թ.), «Օդում, ջրում և ցամաքում» (1995թ.), «Ամենավերջին տանգոն Փարիզում-2» (Վարդան Պետրոսյանի հետ, 1998թ.), «Մեր վերջը» (1998թ.), «Անկախ, զամբախ կատակներ» (2000թ.), «Գցողների աշխարհում» (2002թ.), «Անկախ, զամբախ կատակներ-2» (2003թ.), «Վարդանը և Մարգարիտան» (2005թ.), «Պիրատի մահը» (2006թ.), «Անիմաստ ֆիլմ» (2007թ.) և այլ ֆիլմեր: 2016թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: