Սուքիաս Սոմալյան

Բանասեր, բառարանագիր, թարգմանիչ

Տիգրան Գալեմճյան

Թատերական գործիչ, դրամատուրգ

Արշակ Մադոյան

Գրող, պատմաբան

Արբակ Մխիթարյան

Պատմաբան, արվեստաբան, հնագետ

Գևորգ Վիրապյան

Թարգմանիչ

Պարույր Սևակ

Բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ

Դորա Սաքայան

Հայագետ, թարգմանիչ

Սվետլանա Կոլոսարյան

Օպերային երգչուհի

Ռոմիկ Սարդարյան

Բանաստեղծ

Սամվել Կոսյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Գայանե Մկրտչյան

Դերասանուհի

Արամո

Դերասան, երգիչ

Հրաչյա Սարիբեկյան

Արձակագիր, գրականագետ

Դիանա Ավետիսյան

Հաղորդավար

Քաջիկ Գրիգորյան

Կոմպոզիտոր, կլառնետահար

 

 

 

 

ՆԱԻՐԱ ԳՈՒՐՋԻՆՅԱՆ

Երգահան, երաժշտագետ

Ծնվել է 1961թ. սեպտեմբերի 24-ին, Բաքվում: Վաղ տարիքից բնակվել է Ռուսաստանի Տյումեն քաղաքում: 1971թ. տեղափոխվել է Երևան: 1977թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և ընդունվել Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական մանկավարժական ուսումնարան, որն ավարտել է 1981թ. և ստացել երաժշտագետի և խմբավարի մասնագիտություններ: Երկու տարի աշխատել է ՀՀ Մեծամոր քաղաքի երաժշտական դպրոցում: 1983թ-ից աշխատել է Հենրիկ Իգիթյանի մանկական գեղագիտական կենտրոնում, որտեղ էլ հիմնել է «Ջեզլ» ջազային-էստրադային, «Վաղորդյան կաթիլներ» և «Շմակի» մանկապատանեկան վոկալ-համույթները: 2004-07թթ Հայաստանի Երգի պետական թատրոնում դասավանդել է վոկալ և ոճաբանություն ջազային-էստրադային ժանրում: Հեղինակել է բազմաթիվ երգեր: 2006-07թթ մասնակցել է «Save The Children» ընկերության կողմից կազմակերպվող երեխաներին հանդուրժողականության ուսուցման ծրագրերի աշխատանքներին` որպես երգահան: 2006թ-ից եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար-1», «Հայսուպերսթար-2», «Հայսուպերսթար-4», «Իքս Ֆակտոր» նախագծերի ժյուրիի անդամ և երաժշտական պրոդյուսեր: 2008թ. հրավիրվել է մասնակցելու ԱՄՆ Պետքարտուղարության «Միջազգային այցելու» ծրագրին` «Կատարողական արվեստի կառավարում» թեմայով: 2010թ-ից հանդիսանում է ԱՄՆ դեսպանատան կանանց մենթորական ծրագրի մասնակից: 2014թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար