Սրապիոն Էմինյան

Բառարանագիր

Ռուսուդանա Թավրիզյան

Բալետի արտիստ

Բագրատ Ստաֆֆի

Արձակագիր

Միքայել Դովլաթյան

Կինոռեժիսոր

Արտ Սևադա

Կինոռեժիսոր, պրոդյուսեր

Լուիզա Ներսիսյան

Դերասանուհի

Ավետ Բարսեղյան

Հաղորդավար

Արտակ Ներսիսյան

Կիթառահար, շրթհարմոնահար

 

 

 

 

ԼԵՎՈՆ ԹՈՔՄԱՋՅԱՆ

Քանդակագործ

Ծնվել է 1937թ. հունիսի 16-ին, Երևանում: 1952-57թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, 1957-63թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, 1963-75թթ` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Երգել է Հայաստանի պետական երգչախմբում: Հեղինակել է բազմաթիվ քանդակներ` Երևանի և Դոնի Ռոստովի «Մարտիրոս Սարյան» հուշարձանները, Նիկոսիայի հայ մեծանուն գործիչներին կերտող 16 քանդակագործական աշխատանքները, Հունաստանի Ամարոսի քաղաքի կենտրոնում կանգնեցված հույն ազգային հերոս Սպիրոս Լուիսի հուշարձանը, Մարսելի կոնսերվատորիայի մուտքի մոտ կանգնեցվեց Արամ Խաչատրյանի բրոնզե քանդակը, Մարտունիի Մոնթե Մելքոնյանի մարմարե հուշարձանը, Երևանի «Ծաղիկ նվիրող Կարա-Բալա»-ն, Լեոնիդ Ենգիբարյանի բրոնզե քանդակները, Հունաստանի Օլիմպիա քաղաքի «Վարազդատ Արշակունի», Ղրիմի «Այվազովսկի Եղբայրներ» մարմարե քանդակները և այլն: 1975թ. Լեհաստանի Օրոնսկ քաղաքում «Ղարաբաղցի կինը» քանդակի համար արժանացել է «Գրան Պրի» մրցանակի: 1981թ. Իտալիայի Ռավեննա քաղաքում Դանթեին նվիրված բիենալեի ժամանակ արժանացել է ոսկե մեդալի և քաղաքի պատվավոր դիպլոմի: 1986թ. Թբիլիսիի անդրկովկասյան երկրների կերպարվեստի բիենալեում «Գործող կինը» ստեղծագործության համար`«Գրան Պրի» մրցանակի: 2010թ. արժանացել է Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացու կոչման` Էջմիածնում կատարած գործերի և վաստակի համար, և «Թեքեյան» ամենամյա մրցանակի: 1969թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է, 2008թ-ից` Երևանի ճարտարապետաշինարարական համալսարանի գծանկարի, գունանկարի և քանդակի ամբիոնի դասախոս, պրոֆեսոր: Եվրասիական միջկոնտինենտալ, միջազգային գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս է: 2010թ. Արգենտինայում մասնակցել է համաշխարհային բիենալեի, 2008թ., 2009թ. և 2010թ. Պենզայում` Քանդակի միջազգային սիմպոզիումի: 2011թ. Էջմիածնում կանգնեցվել է նրա կերտած 1915թ. Հայոց Մեծ Եղեռնին զոհ դարձած 12 հայ մտավորականների խմբակային բազալտե հուշարձանը: 2008թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար