
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԼԵՎՈՆ ԲԼԲՈՒԼՅԱՆ

Ծնվել է 1949թ. հունիսի 15-ին, ՀՀ Կամո քաղաքում (այժմ` Գավառ): Դերասանուհի, երգահան Ժաննա Բլբուլյանի եղբայրն է: 1967թ. ավարտել է ծննդավայրի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1971թ.` Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը: 1970-ականներից զբաղվել է լրագրությամբ և գրականությամբ: Աշխատել է տարբեր խմբագրություններում` շրջանային «Լենինյան դրոշով» թերթ, Հանրապետական ռադիոյի «Երիտասարդություն» ռադիոկայան, «Երկիր», «Երկիր Նաիրի» թերթեր և այլն: 10 տարի վարել է «Ավանգարդի» գրականության ու արվեստի բաժինը: Հեղինակել է բանաստեղծական, թարգմանական, երգիծական շուրջ 15 գիրք: 1989-90թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտի երկամյա բարձրագույն դասընթացներում: 2002թ. հրատարակել է «Ժամանակ և դեմքեր» գիրքը: Գրել է շուրջ 200 երգերի խոսքեր: Համագործակցել է կոմպոզիտորներ Կ.Օրբելյանի, Ա.Աճեմյանի, Տ.Մանսուրյանի, Ռ.Ամիրխանյանի, Մ.Վարդազարյանի, Ե.Երզնկյանի, Ա.Սաթյանի և այլոց հետ: Մեկ տասնյակից ավելի երգեր նրան պատվավոր մրցանակներ են բերել հանրապետական ու միութենական տարբեր մրցույթներում: Իր խոսքերով ստեղծված երգերի ընտրանին զետեղել է «Արևոտ անձրև» ձայնասկավառակում: Քրոջ հետ համատեղ թողարկել է «Հանդիպման տանգո», «Խաչված սրտեր» (2003թ.) ալբոմները: Հավաքել, մշակել և հրատարակել է երեք գիրք` Գավառի զվարճապատումները: 1986թ-ից Հայաստանի գրողների, ապա՝ ժուռնալիստների միությունների անդամ է, 2001թ-ից` ՀԳՄ պոեզիայի բաժանմունքի նախագահը, ՀԳՄ Համահայկական գրական հիմնադրամի տնօրենը, Գրողների միությունների միջազգային ընկերակցության նախագահության անդամ: Հանդիսանում է նաև Գավառի պետական համալսարանի խորհրդի անդամ: Հրատարակվել են նրա «Քեզ սերն է ծնել» (1979թ.), «Համբույրի ծաղիկ» (1984թ.), «Գաղտնիքների խեցի» (1989թ.), «Բոյիդ մեռնեմ» (1992թ., 1995թ., 2006թ., 2011թ.), «Ты рождена любовью» (1992թ.), «Աներգ օրեր» (1994թ.), «Այս ճանապարհին» (1999թ.), «Գիրք սիրո» (2004թ.), «Քառյակներ» (2008թ.), «Եղանակներ» (2010թ.), «Ժամանակ և դեմքեր» (2011թ.), «Տարիների միջով» (2014թ.), «Սիրո ու նվիրումի երգեր» (2015թ.) գրքերը: Ռուսերենից թարգմանել է Մարինա Վլադիի «Վլադիմիր կամ ընդհատված թռիչք» (1993թ.), Վլադիմիր Վիսոցկու «Ես, ինչ խոսք, ետ կգամ» (1997թ.), Իվան Պերեվերզինի «Հյուսիսային ծաղիկներ» (2011թ.), Վլադիմիր Սիլկինի «Ռուսական քամի» (2013թ.), Վլադիմիր Իսաչևի «Սիրո ճանապարհով» (2014թ.) և այլ երկեր: 1996թ. և 2007թ. արժանացել է «Ոզնի» երգիծաթերթի տարվա դափնեկրի կոչման, 2005թ.՝ Գրողների միությունների միջազգային ընկերակցության ոսկե մեդալի, 2008թ.՝ ՀԳՄ Ավետիք Իսահակյանի անվան մրցանակի, 2009թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի և ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, Ռուսաստանի գրողների միության Գրիբոեդովի անվան հուշամեդալի: