
Թեոդոր Աման
Գեղանկարիչ

Գուսան Շերամ
Աշուղ

Արազի
Արձակագիր, թարգմանիչ

Սերգեյ Շաթիրյան
Կոմպոզիտոր, դիրիժոր

Հրանտ Ստեփանյան
Գեղանկարիչ

Սաղաթել Հարությունյան
Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Գոհար Գրիգորյան
Ճարտարապետ

Արմեն Աղալյան
Ճարտարապետ

Աշոտ Ալեքսանյան
Ճարտարապետ

Արեգ Լուսինյան
Կոմպոզիտոր

Հասմիկ Փիլիպոսյան
Արվեստաբան

Բաբկեն Սիմոնյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Համլետ Ղուշչյան
Հաղորդավար, լրագրող

Անուշկա
Երգչուհի, դերասանուհի

Կարինե Աշուղյան
Բանաստեղծ, թարգմանիչ

Սոնա Առուստամյան
Բալետի արտիստ, պարուսույց

Սամվել Դավթյան
Ռեժիսոր

Աննա Դավթյան
Դերասանուհի
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ

13 հոկտեմբեր, 1946 - 2 սեպտեմբեր, 2013
Ծնվել է ՀՀ Նոյեմբերյանի շրջանի Կողբ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1964թ. ավարտել է Կողբի միջնակարգ դպրոցը: 1964-68թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում: Աշխատել է մի շարք պարբերականներում, խմբագրել «Մանկավարժ» թերթը: 1975թ. աշխատանքի է անցել «Գարուն» ամսագրի խմբագրությունում: 1990-2001թթ եղել է «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրը: Դասախոսել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում: 2002թ-ից եղել է «Նոյեմբերյան» հասարակական կազմակերպության ղեկավարը: 1992թ. հիմնադրել է «Ապոլոն» թարգմանչական հրատարակչությունը: Գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, առաջաբաններ: Հրատարակվել են նրա «Հուշանվեր» (բանաստեղծություններ, 2006թ.), «Դիմակայություն» (հրապարակային ելույթներ, 2006թ.) և այլ գրքեր: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, վրացերեն և այլ լեզուներով: Եղել է Միջազգային երեք ակադեմիաների անդամ, 2001-13թթ` Հայաստանի գրողների միության նախագահը: 1983թ. արժանացել է Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի, 2000թ.՝ «Ֆրիտյով Նանսեն» ոսկե մեդալի, 2005թ.՝ Արցախի Մուրացանի անվան մրցանակի, «Վարպետ» պատվո նշանի և «Վաչագան Բարեպաշտ» մեդալի, 2006թ.՝ Համաշխարհային հայկական կոնգրեսի արծաթե մեդալի, ՀԳՄ «Գրական վաստակի համար», «Հակոբ Մեղապարտ», «Հայաստանի երկրապահ», ՀՀ մշակույթի նախարարության մեդալների, ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2008թ.՝ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: