ԺԱՆՍԵՄ

Գեղանկարիչ

9 մարտ, 1920 - 27 օգոստոս, 2013

Հովհաննես Սեմերջյան

Ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում: Մանկությունն անցել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում: 1931թ. տեղափոխվել և հաստատվել է Ֆրանսիայում` Փարիզի Իսի լե Մուլինո արվարձանում: 1934-36թթ սովորել է Մոնպառնասի ակադեմիայում: 1938թ. ավարտել է Փարիզի զարդարվեստի բարձրագույն դպրոցը, ապա մեկ տարի կատարելագործվել է Սաբաթիեի արվեստանոցում: 1944թ-ից «Ջութակահարը» նկարով ցուցադրվել է Անկախների սալոնում: Ստեղծագործության առաջին շրջանում հանդես է եկել զուտ ազգային թեմաներ շոշափող գործերով` «Հայուհին», «Հայկական հարսանիք», «Թաղում» և այլն: Այդ գործերի մի մասը ցուցադրված է Փարիզի հայկական արվեստի թանգարանում: 1956թ. ընտրվել է երիտասարդ նկարիչների սալոնի նախագահ: 1958թ. Մեքսիկայում շահել է Կոմպարեզոն: Ունեցել է տասնյակ անհատական ցուցահանդեսներ Փարիզում, Նյու Յորքում, Չիկագոյում, Լոնդոնում, Տոկիոյում, Հռոմում, Բրյուսելում, Լոզանում, Բեյրութում և այլուր: Ֆրանսիական արվեստի ցուցահանդեսի հետ նրա գործերը ներկայացվել են նաև Մոսկվայում: Կտավներից շատերը հանգրվան են գտել Եվրոպայի ու ԱՄՆ-ի մի շարք թանգարաններում ու անհատական հավաքածուներում: 1973թ. առաջին անգամ այցելել է Հայաստան: Դեռ կենդանության օրոք Ճապոնիայում բացվել է Ժանսեմի անվան երկու թանգարան: 2001թ. կրկին այցելել է Հայաստան և իր «Եղեռն» շարքը, բաղկացած 34 կտավներից, նվիրել Հայոց Մեծ եղեռնի թանգարանին: 2010թ. պարգևատրվել է Հայաստանի Պատվո Նշան շքանշանով: Մահացել է Փարիզում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար