
Գաբրիել Նահապետյան
Բանասեր, հայագետ

Գուրգեն Գաբրիելյան
Գեղանկարիչ

Պողոս Զուրաբյան
Ճարտարապետ, ճարտարագետ

Մարիա Բերոյան
Դերասանուհի

Արարատ Ղարիբյան
Լեզվաբան

Սոս Սոսյան
Դերասան

Ռուբեն Սանոյան
Դրամատուրգ, գրաքննադատ

Տիգրան Մանսուրյան
Կոմպոզիտոր

Նոնա Գաբրիելյան
Գեղանկարչուհի, խեցեգործ

Տիգրան Արզումանյան
Քանդակագործ

Միհրան Կիրակոսյան
Պարող

Գրիգոր Գրիգորյան
Բալետի արտիստ

Վահե Նուրիջանյան
Շեփորահար
ԷՄԻԼ ԳԱԶԱԶ

Էմանուել Գազազյան
Ծնվել է 1953թ. հունվարի 14-ին, Լենինականում (այժմ` Գյումրի): 1965-72թթ սովորել է տեղի Մերկուրովի անվան արվեստի դպրոցում, 1968-1972` Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, ապա մինչև 1979թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1968թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային արվեստի ցուցահանդեսների: 1980թ. տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ էլ ապրում և ստեղծագործում է: Նրա կերտած անիրական, ֆանտաստիկ կերպարները ստեղծում են յուրօրինակ, հեքիաթային աշխարհ: Գործերից են` «Վայրի սեր», «Սուրբ Պեդրոյի սեղանը», «Մեդիչի», «Ոսկե գայլ», «Հարսանիք», «Տիկնիկների տուն», «Կապույտ կապիկ», «Հովնան», «Սալարո ձուկը» և այլն: Ստեղծագործությունները ցուցադրվել են աշխարհի մի շարք մասնավոր հավաքածուներում, արվեստի սրահներում, ինչպես նաև Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում: 2004թ. և 2007թ. Ֆլորենցիայի միջազգային բիենալեի ժամանակ արժանացել է ամենաբարձր մրցանակին քանդակագործության բնագավառում: