Սուքիաս Պարզյան

Բանասեր, եկեղեցական գործիչ

Աշ-Մաթ

Դերասան, բեմադրիչ

Տիգրան Դավթյան

Քանդակագործ

Արշա Օվանեսովա

Կինոռեժիսոր

Վազգեն Տալյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ամալյա Արազյան

Դերասանուհի

Նինել Դալլաքյան

Դերասանուհի

Գագիկ Ղազարյան

Քանդակագործ

Էլլա Տարունց

Երգչուհի

Վաչե Երիցյան

Դերասան

 

 

 

 

ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Արձակագիր, կինոգետ

Ծնվել է 1951թ. դեկտեմբերի 12-ին, Երևանում: Դերասան Էդուարդ Մուրադյանի որդին է: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, 1993թ-ից կինոգիտական, սցենարական կուրսերի ղեկավար է (2007թ-ից՝ պրո‎ֆեսոր): 1969-ից տպագրվել է: 1976թ. հրատարակվել է առաջին գիրքը: Հետագայում հեղինակել է նաև «Մեր հին դաշնամուրը» (2003թ.), «Ժառանգության իրավունք» (2005թ.), «Оркестр в зале ожидания» (2006թ.), «Երազների մեկնություն» (2009թ.), «Ձեռքով գրված նամակներ» (2014թ.) և այլ գրքեր, բազմաթիվ հոդվածներ, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարներ: 1971-73թթ աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, 1973-74թթ` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1976-91թթ և 1997-2001թթ` «Հայֆիլմ» կինոստուդիայում (փոխտնօրեն): Գրողի պիեսները բեմադրվել են Երևանի և Գյումրիի պետական թատրոններում, Հալեպում, հեռուստատեսությամբ և ռադիոյով: Երկար տարիներ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ վարել է կինոարվեստին նվիրված մի շարք հաղորդումներ: «Մեր հին դաշնամուրը» պիեսը հինգ տարի եղել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի և երկու տարի՝ Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկերում: Այդ պիեսի հիման վրա ստեղծվել է նաև հեռուստաբեմադրություն և ռադիոբեմադրություն: 2003թ. նրա «Մեր հին դաշնամուրը» թատերախաղը արժանացել է ՀԳՄ Լ.Շանթի անվան մրցանակին` որպես «Տարվա լավագույն պիես»: Թարգմանվել է ռուսերեն, ուկրաիներեն, տաջիկերեն, վրացերեն, ռումիներեն, ֆրանսերեն, գերմաներեն, հունգարերեն և անգլերեն: 1984թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է, որտեղ 1994-96թթ և 2001-08թթ եղել է քարտուղարը: Եղել է տարբեր կինոփառատոների մրցատյանների անդամ, մասնակցել միջազգային գիտաժողովների: Թարգմանել է Ս.Ալյոշինի, Վ.Կորոստիլյովի, Ս.Օստրովսկու պիեսները: 2008-10թթ եղել է ՀՀ մշակույթի փոխնախարարը, 2011-16թթ՝ Հայկական կինոակադեմիայի նախագահը: 2014թ-ից Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն է: 2006թ. արժանացել է ՀԺՄ «Ոսկե գրիչ», 2010թ.՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակների (դրամատուրգիա), 2011թ.՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

 

  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար