
Վասակ Մադաթյան
Դրամատուրգ

Նիկոլայ Մադաթով
Ճարտարապետ

Վաչե Բագրատունի
Դերասան

Լևոն Չիլինգիրյան
Ջութակահար, դիրիժոր

Շառլ Բերբերյան
Մուլտիպլիկատոր

Գարիկ Մաշկարյան
Ռեժիսոր

Վահրամ Սարգսյան
Կոմպոզիտոր

Լուսինա
Երգչուհի

Նառա Սարգսյան
Դերասանուհի

Սուրեն Առուստամյան
Երգիչ, կիթառահար
ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆ

Ծնվել է 1952թ. սեպտեմբեր 26-ին, Երևանում։ Գեղանկարիչ Էդուարդ Իսաբեկյանի և գեղանկարչուհի Արփենիկ Նալբանդյանի որդին է: 1976թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը։ 1979թ-ից դասավանդում է նույն ինստիտուտում (1990թ.` դոցենտ, 1992թ-ից` պրոֆեսոր): 1982թ-ից Հայաստանի նկարիչների միության և ՅՈւՆԵՍԿՈ-ի նկարիչների միջազգային ընկերության անդամ է: 1994թ-ից Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորն է: Ստեղծագործություններից են` «Շեփորով նատյուրմորտ» (1982թ.), «Նամակ Ամերիկայից» (1988թ.), «Արվեստանոցում» (1993թ.), «Նվիրում» (1992թ.), «Հորս դիմանկարը» (1995թ.), «Փարավոն Միրզոյան» (1997թ.), «Վարվառան» (1999թ.), Աննայի դիմանկարների շարքը (1995-97թթ), «Երազ» (1991թ.), «Ասպետն ու կինը» (1992թ.), «Հանդիպում» (1997թ.), «Կախարդուհին» (1999թ.), «Վենետիկյան մոտիվ» (1999թ.) և այլն: 1976թ-ից մասնակցել է հանրապետական և միջազգային ավելի քան 200 ցուցահանդեսների։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում, Փարիզում, Հալեպում, Կահիրեում, Լոնդոնում։ Աշխատանքները գտնվում են տարբեր թանգարաններում ու ցուցասրահներում, ինչպես նաև` բազմաթիվ անհատական հավաքածուներում: 1999թ. պարգևատրվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե, 2001թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալներով։ 2002թ. դարձել է բնության և հասարակության մասին գիտությունների միջազգային ակադեմիայի իսկական անդամ, ակադեմիկոս։ 2003թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2019թ.` Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման: