ԱՐԱ ԳՅՈՒԼԵՐ

Լուսանկարիչ, ֆոտոլրագրող

16 օգոստոս, 1928 - 17 հոկտեմբեր, 2018

Արամ Տերտերյան

Ծնվել է Ստամբուլում: Համարվում է Թուրքիայում ֆոտոնկարչության հիմնադիրը: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել թատերական դասընթացների: 1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում` զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն: 1958թ. դարձել է ամերկյան «Լայֆ Թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ` ֆրանսիական «Փարիզ Մատչ», գերմանական «Սթերն» և բրիտանական «Սանդի Թայմս»: 1961թ. ավարտելով զինվորական ծառայությունը` աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում` գլխավորելով լուսանկարչական բաժինը: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքեր և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: 1970-ականներին ֆոտոհարցազրույցներ է վերցրել այնպիսի հեղինակավոր դեմքերից, ինչպիսիք են` Ուինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին և այլք: 1975թ. նկարահանել է «Հերոսի վերջը» վավերագրական ֆիլմը: 2000թ. Թուրքիայում անցկացված հարցումների արդյունքում նրա անունը գրվել է հազարամյակի 10 մեծագույն թուրքերի կողքին (թուրքական օրենսդրությամբ` Թուրքիայի բոլոր քաղաքացիները «թուրք» են համարվում): Պարգևատրվել է ֆրանսիական «Legion d’ honneur», 2005թ.` թուրքական «Grand prize of culture and art», 2009թ.` Նյու Յորքի «Lucie Award» մրցանակներով: 2004թ. արժանացել է Ստամբուլի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման: Նրա մականունն է «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ»: Ստամբուլի կենտրոնում նրա արվեստանոցին հարող հատվածում գտնվող սրճարանը անվանակոչվել է «Արա Կաֆե»: 2014թ. այցելել է Հայաստան: Մահացել է Ստամբուլում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար