Հակոբ Նաղաշ Հովնաթանյան

Գեղանկարիչ, բանաստեղծ

Գրիգոր Սինանյան

Ջութակահար

Օլգա Սպանդարյան

Լրագրող, մանկավարժ

Երվանդ Երզնկյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչատուր Ազիզյան

Գեղանկարիչ

Տաթևիկ Ղափլանյան

Դերասանուհի

Քեն Դավիդյան

Դերասան

Միխաիլ Ավակով

Բալետի արտիստ, պարուսույց

Սիրանուշ Լազյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍՈՒՍԱՆՆԱ ՇԱՀԻՆՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1951թ. մայիսի 23-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում: 3 տարեկան հասակից բնակվում է Երևանում, որտեղ ավարտել է Շ.Ռուսթավելու անվան թիվ 23 միջնակարգ դպրոցը: 1968-74թթ սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Իրանի պատմություն բաժնում: 1972թ-ից աշխատում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: Վարել է բազմաթիվ մանկական, երաժշտական, լրատվական, հասարակական հաղորդումներ` «Համայնապատկեր», «Լրաբեր», «Երաժշտական հանդիպումներ», «Շնորհալիները», «Երաժշտական փոստարկղ» և այլն: Հայկական հեռուստաընկերության ծրագրերը ներկայացրել է ԽՍՀՄ տարբեր երկրներում: Եղել է բազմաթիվ տոնական, պետական, հոբելյանական երեկոների հանդիսավար: 1993-2004թթ բնակվել է Հոլանդիայում, որտեղ ավարտել է հոլանդերենի բարձրագույն քոլեջը, այնուհետև սովորել է տեղի Ֆիլմերի և հեռուստատեսության ակադեմիայում: Ղեկավարել է Դորթրեխթ քաղաքի «Անի» հայկական համայնքի գեղարվեստական բաժինը և եղել է Ամստերդամի «Աբովյան» մշակութային կենտրոնի գլխավոր համակարգողը ու փոխտնօրենը: Մոտ 5 տարի աշխատել է որպես հոլանդերեն, հայերեն, ռուսերեն լեզուների պետական երդվյալ թարգմանիչ: 2004թ-ից վերադարձել է Երևան և Հայաստանի հանրային հեռուստաըներության հրավերով շարունակել աշխատանքը: Վարում է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը: 2011թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման, 2012թ.` ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալի` մայրենի լեզվի մաքրությունը պահպանելու համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար