ՍՈՒՍԱՆՆԱ ՇԱՀԻՆՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1951թ. մայիսի 23-ին, Սյունիքի մարզի Գեղանուշ գյուղում: 3 տարեկան հասակից բնակվում է Երևանում, որտեղ ավարտել է Ռուսթավելու անվան թիվ 23 միջնակարգ դպրոցը: 1968-74թթ սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի Իրանի պատմություն բաժնում: 1972թ-ից աշխատում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: Վարել է բազմաթիվ մանկական, երաժշտական, լրատվական, հասարակական հաղորդումներ` «Համայնապատկեր», «Լրաբեր», «Երաժշտական հանդիպումներ», «Շնորհալիները», «Երաժշտական փոստարկղ» և այլն: Հայկական հեռուստաընկերության ծրագրերը ներկայացրել է ԽՍՀՄ տարբեր երկրներում: Եղել է բազմաթիվ տոնական, պետական, հոբելյանական երեկոների հանդիսավար: 1993-2004թթ բնակվել է Հոլանդիայում, որտեղ ավարտել է հոլանդերենի բարձրագույն քոլեջը, այնուհետև սովորել է տեղի Ֆիլմերի և հեռուստատեսության ակադեմիայում: Ղեկավարել է Դորթրեխթ քաղաքի «Անի» հայկական համայնքի գեղարվեստական բաժինը և եղել է Ամստերդամի «Աբովյան» մշակութային կենտրոնի գլխավոր համակարգողը ու փոխտնօրենը: Մոտ 5 տարի աշխատել է որպես հոլանդերեն, հայերեն, ռուսերեն լեզուների պետական երդվյալ թարգմանիչ: 2004թ-ից վերադարձել է Երևան և Հայաստանի Հանրային հեռուստաըներության հրավերով շարունակել աշխատանքը: Վարում է «Երաժշտական փոստարկղ» հաղորդումը: 2011թ. արժանացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը, 2012թ.` ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալի` մայրենի լեզվի մաքրությունը պահպանելու համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար