ԱԳՆԵՍԱ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1980թ. մարտի 17-ին, ՀՀ Նոյեմբերյան քաղաքում: Արձակագիր Նելլի Շահնազարյանի դուստրն է: Մինչև 1996թ. ապրել է ՀՀ Վանաձոր քաղաքում, որտեղ ավարտել է թիվ 22 միջնակարգ դպրոցը: 2000թ. ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 2000-11թթ աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Ա.Վալոդինի «Սիրելիներից մի բաժանվեք» (Կատյա), Մ.Նորմանի «Բարի գիշեր մամա» (Ջեսսի), Ս.Քեյնի «Փսիխոզ 4:48» (003), Գ.Լորկայի «Բերնարդա Ալբան և նրա աղջիկները» (Ադելա), Ռ.Կունի «Գիշերային խրախճանք» (Ջեյն), Ա.Պապայանի «Գնա մեռի, արի սիրեմ» (Անժելա), Մուրացանի «Ռուզան» (Ողբերգակ կին), Լ.Շանթի «Հին աստվածներ» (Միգանուշ), Գ.Սունդուկյանի «Պատվի համար» (Դիմակավոր կին), Ռ.Շառոյանի «Մեր բաժին ուրախությունը» (Փառանձեմ), Գ.Սարգսյանի «Ավելորդ մարդը» (Տաթև), Տ.Չուխաճյանի «Կարինե», Բ.Նուշիչի «Տիկին մինիստրուհին» (Անկա), Կ.Խոդիկյանի «Պենելոպե» (Պենելոպե), Ն.Շահնազարյանի «Շատերից մեկը» (Սիրուն) և այլն: 2004-09թթ պայմանագրային կարգով աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես «Բարի լույս, հայեր», «Հեռուստախոհանոց» և «Բարի գիշեր» հեռուստանախագծերի կազմակերպիչ-ղեկավար: Նկարահանվել է «Դժբախտ երջանկություն», «Որբերը», «Ուր է իմ տղամարդը», «Մամա», «Հարազատ թշնամի» և այլ հեռուստասերիալներում, «Սիրում եմ քեզ, Երևան» (2009թ.), «Ջոկեր» (2010թ.) ֆիլմերում: 2009-11թթ եղել է մոսկավյան «Բերգ Սաունդ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի քասթինգի տնօրենը: Մասնակցել է մի շարք միջազգային թատերական փառատոների, արժանացել մրցանակների: Փառատոներից են` Երևանի «Արմմոնո» (2012թ., 2015թ.), Քիշնևի «Մոլդֆեստ» (2013թ.), Սանկտ Պետերբուրգի «Встречи в России» (2014թ.), «Թատերական Լոռի» (2014թ., Վարդուհի Վարդերեսյանի անվան մրցանակ), Երուսաղեմի «Վերտիկալ» (2015թ.), Հաննովերի «Կամուրջ» (2015թ.), Վառնայի «Към звездите» (2015թ.), Գերմանիայի Քիլ քաղաքում կայացած «Թեսպիս» միջազգային հոբելյանական փառատոն (2016թ.): 2013թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումէ որպես դերասանուհի: 2016թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ Սիրունի դերակատարման համար (Ն.Շահնազարյանի «Շատերից մեկը»)՝ ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի, որպես «Տարվա լավագույն դերասանուհի»: 2016թ-ից Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար