Մայքլ Արլեն

Արձակագիր, դրամատուրգ

Յոն Շահիկյան

Բեմադրիչ

Միհրան Մխիթարյան

Ճարտարապետ

Լևոն Բաբայան

Ճարտարապետ

Ներսես Տեր-Ներսեսյան

Հայագետ, եկեղեցական գործիչ

Վահրամ Խաչիկյան

Գեղանկարիչ

Զավեն Ավետիսյան

Գրականագետ

Ալեքսանդր Մարության

Կինոռեժիսոր, դրամատուրգ

Արթուր Անդրանիկյան

Բանաստեղծ, գրականագետ

Լիլիթ Թումանյան

Հաղորդավար, լրագրող

Էդուարդ Հակոբյան

Բեմադրող նկարիչ

 

 

 

 

ՆՈՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1987թ. հունիսի 18-ին, Երևանում: 1994թ-ից սովորել է Երևանի Տ.Չուխաճյանի անվան երաժշտական դպրոցի ջութակի և դաշնամուրի դասարաններում: 2001թ. տեղափոխվել է ՌԴ Ռյազան քաղաք, որտեղ ավարտել է տեղի երաժշտական դպրող-լիցեյը: 2004-07թթ սովորել է «Հայֆիլմ» կինոդերասանի ստուդիայում՝ ստանալով կինոյի և դրամատիկ թատրոնի դերասանուհու որակավորում: 2005-08թթ սովորել է նաև Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժնում, 2008-13թթ՝ Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի երաժշտական կրթություն բաժնում: 2002-05թթ եղել է Յու.Բախշյանի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի առաջին ջութակահարը: 2006թ-ից աշխատում է Երևանի պետական Կամերային թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է «Կաբառե», «Կառավարական համերգ», «Անտեր գրաունդ», «Ի զեն», «Արմմագեդոն», «Շատ Love story», «Միսս դժոխք», «Շոու համար 3» և այլ ներկայացումներում: Հանդիսանում է նաև թատրոնի երաժշտական խմբագիրը: Նկարահանվել է «Օտար խաղեր» հաղորդման մեջ, «Ռուզանի սիրտը», «Աննա», «Որբերը» հեռուստասերիալներում, «Ընտանեկան պատմություններ» (2009-13թթ) հեռուստանախագծում, «Հրաձիգը» (2011թ.), «Ժաննա» (2014թ.) ֆիլմերում: Որպես բեք-վոկալ, հանդես է եկել մի շարք հայկական էստրադային երգերում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար