
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԼԵՎՈՆ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Ծնվել է 1945թ. հունվարի 1-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, ապա` Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը: 1963թ. Երևանում կազմավորել է առաջին ջազ եռյակը (բաս-կիթառահար Արթուր Աբրահամյան, թմբկահար Արմեն Թութունջյան, դաշնակահար Լևոն Մալխասյան, ավելի ուշ` սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյան), որը հետագայում անվանվել է «Լևոն Մալխասյանի ջազ կվարտետ»: 1970թ. Կույբիշև, 1972թ.` Վորոնեժ քաղաքներում դարձել է համամիութենական ջազ-փառատոների դափնեկիր, որտեղ նվագել և մշակել են հայկական 7-րդ դարի շարականը: 1966թ-ից նվագել է «КМО-67», «Կռունկ», «Սերպանտին», «Ծիածան» խմբերում: Նվագել է նաև երևանյան բազմաթիվ ռեստորաններում, ակումբներում` «Ախթամար», «Դվին», «Անի», «Արաքս», «Մասիս», «Կռունկ» և այլն: 1980-ականների սկզբին Հենրիկ Իգիթյանի Գեղագիտական կենտրոնում հիմնել է ջազ ակումբ, որին ներգրավված են եղել գրեթե բոլոր հայ ջազ երաժիշտները, որի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ջազ-փառատոներ, այդ թվում` 1985թ. և 1986թ. հայկական համամիութենական ջազ փառատոները` Գեղագիտական կենտրոնի և Հայաստանի մշակույթի նախարարության հետ համատեղ: 1997-2006թթ նվագել է «Պապլավոկ» սրճարանում, որտեղ եղել է նաև արվեստի մենեջերը: 1998թ. Երևանում կազմակերպել է առաջին միջազգային ջազ փառատոնը, 2000թ.` երկրորդը, 2006թ.` երրորդը, որոնց շրջանակներում Հայաստան են ժամանել համաշխարհային ճանաչված բազմաթիվ ջազ երգիչներ, երաժիշտներ ու խմբեր` Չիկ Կորեա, «Նյու Յորք Վոիսիս», «Earth, Wind & Fire» և այլն: 2006թ. եղել է «Մալխաս» ջազ ակումբի համահիմնադիրը, որի երաժշտական ղեկավարն է: Ակումբի շրջանակներում կազմակերպել է բազմաթիվ ջազային համերգներ, երեկոներ: 2010թ. եղել է հայկական ջազի 70-ամյակի կազմակերպիչներից, որը տևել է 1 տարի, և որի շրջանակներում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ երգիչներ և երաժիշտներ` Ալ Ջերո, Ջորջ Բենսոն, Ջո Քոքեր, Ալ Դե Միոլա, Տանիա Մարիա և այլք: Եղել է բազմաթիվ ջազ մրցույթների դափնեկիր: 1999թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2003թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչման, 2008թ.` ՌԴ Լոմոնոսովի անվան մեդալի` հայկական ջազ երաժշտությունը արտերկրում տարածելու համար, 2010թ.՝ ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի: 2007թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2013թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: