Ստեփանոս Թոխաթցի

Բանաստեղծ, գրիչ

Վարդան Մեշտուճյան

Արձակագիր, պատմաբան, թարգմանիչ

Սիամանթո

Բանաստեղծ

Վեներա Հակոբյան

Դերասանուհի

Վահագն Դավթյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Զարեհ Մելքոնյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Աբել Սիմոնյան

Պատմաբան

Արթուր Այդինյան

Օպերային երգիչ

Մայք Քոնորս

Դերասան

Գեորգի Գարանյան

Սաքսոֆոնահար, կոմպոզիտոր

Պողոս Հայթայան

Արվեստաբան

Սիլվի Վարդան

Երգչուհի

Հրաչյա Քեշիշյան

Ռեժիսոր, պրոդյուսեր

 

 

 

 

ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆ

Բաս-կիթառահար

Ծնվել է 1958թ. սեպտեմբերի 22-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 2 տարի սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի կոնտրաբասի բաժնում: 14 տարեկան հասակից սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի կոնտրաբասի բաժնում: 1978թ-ից նվագել է «Հայհամերգ», «Էրեբունի», 1979թ-ից` «Արմինա», «Երևան», Ա.Բաբաջանյանի խմբերում` որպես բաս-կիթառահար: Վերջին խմբում եղել է նաև ադմինիստրատոր: 1981-83թթ աշխատել է Մոսկվայում, Ստաս Նամինի խմբում` որպես բաս-կիթառահար և թմբկահար: 1983թ-ից եղել է Երևանի Մարզահամերգային համալիրի գլխավոր հնչյունային ռեժիսորը: Այդ տարիներին ջազմեն Լևոն Մալխասյանի հետ կազմակերպել է մի քանի ջազ-փառատոներ, նվագել է երևանյան ռեստորաններում, ակումբներում: 1985թ-ից սովորել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում: 1989թ. եղել է «Յուրմալա 89» միջազգային երաժշտական մրցույթի ծրագրի տնօրենը, որի ժամանակ աշխատել է Մոսկվայի «Սոյուզկոնցերտ» միավորումում: 1990թ. աշխատել է Մոսկվայի Կենտրոնական հեռուստաընկերությունում` որպես «Տարվա Երգ» նախագծի փոխտնօրեն: 1989-91թթ սովորել է Տաշքենդի համալսարանի ֆինանսներ և էկոնոմիկայի ֆակուլտետում: 1994-97թթ եղել է ՀՀ ՊՆ արտաքին տնտեսական կապերի վարչության պետի տեղակալը: 1995-2007թթ հիմնադրել և ղեկավարել է «Փարիզյան սուրճ» ընկերությունը: 2005թ. ստեղծել է «Երգում է 70-ականների Երևանը» նախագիծը, որի շրջանակներում իրականացրել է համերգներ, հեռուստանախագծեր: 2008թ. Մոսկվայում, ռուս-հայկական բարեկամության ամրապնդման գործում ունեցած ավանդի համար, արժանացել է ՌԴ «Պետրոս Առաջին» ոսկե մեդալի: 2010թ. Աշոտ Աղաբաբյանի հետ համատեղ հիմնադրել է «Ֆրանսիական սուրճ» ընկերությունը: 2015թ-ից Երևանի Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի տնօրենն է: 2014թ. արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման:


ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար