Զաքար Զաքարյան

Գեղանկարիչ

Գրիգոր Զոհրապ

Արձակագիր, պետական գործիչ, հրապարակախոս

Արտեմի Այվազյան

Կոմպոզիտոր, թավջութակահար

Արտո Չաքմաքչյան

Քանդակագործ

Ռուբեն Աբովյան

Գեղանկարիչ

Շոթա Ոսկանյան

Գեղանկարիչ, քանդակագործ

Ալլա Լևոնյան

Երգչուհի, երգահան

Դավիթ Գրիգորյան

Բալետի արտիստ, պարող

 

 

 

 

ԿԱՐԵՆ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ

Դերասան

1 հուլիս, 1937 - 22 մարտ, 2015

Ծնվել է Երևանում: Եղել է դերասան Գուրգեն Ջանիբեկյանի որդին: 1964թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: 1953թ-ից, ընդհատումներով, աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, 1966-67թթ` Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան հայկական դրամատիկական, 1991թ-ից` Երևանի Համազգային թատրոններում` որպես դերասան: Խաղացել է բազմաթիվ ներկայացումներում` Ն.Զարյանի «Հացավան» (Գրիգոր), Գ.Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» (Վինտեր), Մ.Բուլգակովի «Մոլիերի կյանքը» (Մոլիեր), Յ.Օ'նիլի «Սերը ծփիների տակ» (Քեբոտ), Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» (Ջոուն), Է.դե Ֆիլիպպոյի «Սանիտայի թաղապետը» (Ֆաբիո) և այլն: 1970-ականներից խաղացել է նաև հեռուստաթատրոնում` Ջ.Պատրիկի «Տարօրինակ միսիս Սնիջ», Ս.Խանզադյանի «Մատյան եղելության», Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» և այլն: 1961թ-ից նկարահանվել է ավելի քան 50 ֆիլմում` «Արտակարգ հանձնարարություն» (1965թ.), «Սովի ժամանակներից» (1966թ.), «Չախ-չախ թագավորը» (1969թ.), «Մորգանի խնամին» (1970թ.), «Քաոս» (1973թ.), «Աշնան արև» (1977թ.), «Արևիկ» (1978թ.), «Խոշոր շահում» (1980թ.), «Մեզանից երեքը» (1987թ.), «Դեմքով դեպի պատը» (1989թ.), «Արյուն» (1990թ.), «Որտեղ էի՞ր, մարդ Աստծո» (1992թ.), «Ընկեր Փանջունի» (1993թ.), «Լաբիրինթ» (1995թ.), «Երևան ջան» (2003թ.), «Լովեմբեր» (2004թ.), «Արահետ» (2005թ.), «Անառակ որդու վերադարձը» (2007թ.), «Փասիանի որսորդը» (2013թ.), «Ապակե կախազարդ» (2013թ.), «Կիսալուսնի ծովածոցը» (2014թ.), «Լուսավոր շրջան» (անավարտ, 2015թ.) և այլն: Արժանացել է բազմաթիվ մրցանակների, պատվոգրերի, ՀՀ մշակույթի նախարարության և ՀԹԳՄ ոսկե մեդալների, 2009թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2004թ.` Հայաստանի վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար