ՎԱՐԴՈՒՀԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Երգչուհի

4 սեպտեմբեր, 1927 - 23 օգոստոս, 2015

Ռոզա Խաչատրյան

Ծնվել է Լենինականում (այժմ` Գյումրի): Միջնակարգ կրթությունն ստացել է տեղի Օլգինյան գիմնազիայում: 1942թ. ընդունվել է Լենինականի երաժշտական ուսումնարանի վոկալի բաժին` Ադա Յանովսկայայի դասարան: 1945թ. տեղափոխվել է Երևան: 1945-48թթ սովորել Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի վոկալի բաժնում, միաժամանակ 1947-50թթ աշխատել է Թաթուլ Ալթունյանի նորակազմ Կապելլայում: 1949-51թթ ուսումը շարունակել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ երգեցողության բաժնում: Հետագայում դասավանդել է նույն բուհում (պրոֆեսոր): Նրա ստեղծագործական գործունեությունը կապված է եղել Հայաստանի Թ.Ալթունյանի անվան երգի-պարի պետական և Ա.Մերանգուլյանի անվան ժողովրդական նվագարանների պետական անսամբլների հետ: Կատարել է Նիկոլ Գալանդերյանի, Ռոմանոս Մելիքյանի, Անտոն Մայիլյանի ռոմանսներից: Երգացանկից առավել հայտնի են «Մախմուր աղջիկ», «Տավիղ» և այլ կատարումներ: Երգչուհու մի շարք կատարումներ հայկական կատարողական արվեստի ոսկե ֆոնդում են գրանցվել, հատկապես` հայկական ռոմանսների կատարումները: Համերգներով եղել է աշխարհի տարբեր երկրներում, արժանացել մի շարք մրցանակների, պատվոգրերի: 1982թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

 

  

 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար