ԱՍՏՂԻԿ ՍԱՖԱՐՅԱՆ

Երգչուհի

Ծնվել է 1986թ. սեպտեմբերի 3-ին, Երևանում: 10 տարեկան հասակից սկսել է երգել և մասնակցել բազմաթիվ մանկապատանեկան խմբակների: 2002-07թթ սովորել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2011-12թթ ուսումը շարունակել է Իսպանիայի Բարսելոնա քաղաքում: 2006թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» նախագծին: 2007թ-ից սկսել է երգել փոփ-ռոք ոճով: Ելույթներ է ունեցել ՀՀ մարզերում և եվրոպական երկրներում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների: Հեղինակային երգերի հիման վրա, նկարահանել է հինգ տեսահոլովակ` «Մեղավոր ես», «Fabulous Boy», «Մի պատուհան», «Սև ակնոց», «Որբուկ»: Տեսահոլովակներից երկուսը նկարահանել է Մադրիդում: Թողարկել է երկու ձայնասկավառակ` «Ինձ երգն է գտել» (2009թ.), «Իմ ձեռագրով…» (2010թ.): 2012թ-ից որոշ ժամանակ գտնվել է Իսպանիայում, որտեղից շարունակել է համերգային գործունեությունը եվրոպական քաղաքներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար