Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Դերասան, ասմունքող

13 օգոստոս, 1943 - 2 օգոստոս, 2013

Ծնվել է Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը` Վարդան Աճեմյանի արվեստանոցը: Որպես դերասան աշխատել է բազմաթիվ թատրոններում, կինոյում և հեռուստաթատրոնում: 1969-71թթ խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի, 1971-80թթ` Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական, 1980-84թթ` Հայկական հեռուստաթատրոնում, 1992-95թթ` «Մետրո» թատրոնում: 1984թ-ից աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Խաղացած ներկայացումներից են` Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Փայլակ), Վ.Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդ» (Տիրել), Ն.Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն» (Շոշիա), Ե.Չարենցի «Երկիր Նաիրի» (Չարենց), Հ.Պարոնյանի «Պաղտասար աղբար» (Օգսեն), Ա.Քրիստիի «Էնդհաուզենի առեղծվածը» (Պուարո) և այլն: 1984թ. «Երջանկության մեխանիկա» կինոնկարում խաղացած դերի համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Նկարահանվել է «Երկունք» (1976թ.), «Մեր մանկության տանգոն» (1984թ.), «Կարոտ» (1990թ.), «Հեղնար աղբյուր» (1970թ.), «Համր վկան» և այլ կինոնկարներում: 2004թ. Բեյրութում բեմադրվել է «Հանրապետության նախագահ» կոմեդիան` նվիրված դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակին: 1999թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն: 2000-04թթ եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը, 1965թ-ից` Հայաստանի թատերական գործիչների միության անդամ, 1980թ-ից` վարչության անդամ: Ասմունքով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: Ձայնագրել է Ե.Չարենցի, Սիամանթոյի, Վ.Տերյանի, Պ.Սևակի և այլոց երկերը: 2011թ. թողարկած ձայնասկավառակում հնչեցրել է Ե.Չարենցի «Խմբապետ Շավարշը» և «Պատմության քառուղիներով» պոեմները: Ասմունքով, թատերական ներկայացումներով հանդես է եկել մի շարք երկրներում` Ռուսաստան, Լիբանան, Ֆրանսիա, Անգլիա, Իրան, ԱՄՆ, Կանադա և այլն: 2005թ. արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման: 2006թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009թ.` ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշանների, 2003թ.` Հայաստանի վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար