Էդգար Խոջիկյան

Կինոռեժիսոր

Սուրեն Չանչուրյան

Պարող, պարուսույց

Մելիք Մավիսակալյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Վլադիմիր Աբրոյան

Ծաղրանկարիչ

Աննա Մարիկյան

Բալետի արտիստ, պարուսույց

Հասմիկ Լեյլոյան

Քանոնահար

Աշոտ Արամյան

Քանդակագործ, դիզայներ

Ավո Խալաթյան

Դերասան, երգիչ

Սերգեյ Սմբատյան

Դիրիժոր, ջութակահար

 

 

 

 

ԳԵՂԵՑԻԿ ԱՖՈՒՆՑ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1990թ. օգոստոսի 25-ին, Երևանում: 2005թ. ավարտել է «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելների և ֆոտոմոդելների դպրոց-ստուդիան: 2007թ. ավարտել է Երևանի Բելինսկու անվան թիվ 38 միջնակարգ դպրոցը: Դպրոցում ուսանելու ընթացքում մասնակցել է դպրոցական հանրապետական օլիմպիադաների և արժանացել պատվավոր տեղերի: Օլիմպիադաների արդյունքում ստացել է նաև Կենսաբանության 2-րդ կարգի դիպլոմ: 2010թ. ավարտել է «Քասթինգ դպրոց» հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնի դասընթացները: 2011թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետը: Բարձր առաջադիմության համար դիպլոմը ստացել է անձամբ ՀՀ ԱԺ նախագահից: Ավարտել է նաև է նույն համալսարանի միջազգային տնտեսական հարաբերություններ ֆակուլտետի մագիստրատուրան` մակրոտնտեսական քաղաքականություն և կանխատեսում մասնագիտությամբ և ստացել տնտեսագիտության մագիստրոսի աստիճան: 2011թ-ից աշխատել է «Արմնյուզ» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար, լրագրող: Վարել է «Բիզնես լուրեր» հաղորդումը, որը 2013թ. ստացել է պատվոգիր ՀՀ բանկերի միությունից` ՀՀ տնտեսության և ֆինանսաբանկային զարգացումներն ակտիվորեն լուսաբանելու համար և ճանաչվել է «Արմնյուզ» հեռուստաընկերության 2013թ. լավագույն աշխատանքային թիմ, ստացել շնորհակալագրեր: 2011-13թթ վարել է նաև «Բիզնես հարցազրույց» հաղորդումը, եղել է հաղորդման կոորդինատորն ու խմբագիրը: 2013թ. զուգահեռ աշխատել է նաև Առաջին լրատվական կայքում` որպես տնտեսական վերլուծաբան: 2014-18թթ սովորել է Պրահայի Կարլովի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար