Արիստակես Սեդրակյան

Բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ

Արթյուր Ադամով

Արձակագիր, դրամատուրգ

Շողիկ Սաֆյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Հայկ Ղազարյան

Պատմաբան

Արտավազդ Հովակիմյան

Բանաստեղծ, արձակագիր

Շնորհիկ Շահինյան

Արձակագիր, լրագրող

Ժաննա Հակոբյան

Բանաստեղծ, արձակագիր

Բամբիռ

Ռոք խումբ

Սուրեն Փահլևանյան

Հաղորդավար, դերասան

Լիլիթ Մանարյան

Ֆլեյտահար, նկարիչ

 

 

 

 

ՄԱՆՈՒ ԻՐԻՑՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Մանուշակ Իրիցյան

Ծնվել է 1985թ. հունվարի 18-ին, Երևանում: 2001թ. ավարտել է Երևանի թիվ 150 միջնակարգ դպրոցը: 2001-07թթ սովորել է Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում` ավարտելով նաև մագիստրատուրան: 2004թ. հաճախել է «Ինտերնյուզ» հասարակական կազմակերպության ռադիոժամի արտադրության դասընթացների: 2001-04թթ թղթակցել է ԵՊՀ «Ժուռնալիստ» ուսումնական թերթին: Որպես լրագրող աշխատել է Հետաքննող լրագրողների ընկերակցության «Հետք» էլեկտրոնային թերթում, «Պանարմենիան նեթվորք» լրատվական գործակալությունում, «Իմպուլս» ռադիոկայանում: 2005թ. եղել է «Ռադիո Հայ» ռադիոկայանի «Մի կաթիլ մեղր» կիրակնօրյա ընտանեկան թոք-շոուի հաղորդավարը, 2006թ.` ԱՄՆ «Սիլուետ» հեռուստաընկերության հայաստանյան թղթակից, ապա` «Նոր Ալիք» հեռուստաընկերության «Գաստրոնոմիա» հաղորդաշարի տնօրենը, 2007-10թթ` «TV 5» հեռուստաընկերության լրատվական ծրագրի լրագրող, 2008-11թթ` «Բանաձև» ընկերության լրագրող, Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հատուկ ռեպորտաժ», «Ինտերակտիվ» հաղորդաշարերի լրագրող և հաղորդավար: 2011-14թթ աշխատել է «Արմնյուզ» լրատվական հեռուստաալիքում` որպես լրագրող և «Ինտերակտիվ» հաղորդման հաղորդավար: 2015թ-ից աշխատում է «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ որպես «Ժամը» լրատվական ծրագրի լրագրող:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար