Ջալալ Տեր-Գրիգորյան

Թարգմանիչ, մանկավարժ

Լևոն Մսերյան

Լեզվաբան, հնագետ, պատմաբան

Տիրայր Վարդապետ

Բանասեր, ձեռագրագետ, թարգմանիչ, եկեղեցական գործիչ

Ռուբենս Չինարով

Դերասան, դրամատուրգ, թարգմանիչ

Յուրի Յուրովսկի

Դերասան, բեմադրիչ

Ստեփան Մանուկյան

Կինոռեժիսոր

Հովհաննես Բաղդասարյան

Պատմաբան, լրագրող, պետական գործիչ

Արարատ Այվազյան

Բանաստեղծ

Կարեն Սմբատյան

Գեղանկարիչ

Ռոբերտ Էլիբեկյան

Գեղանկարիչ

Վալմար

Գեղանկարիչ

 

 

 

 

ԱՐԵԳ ՆԱԶԱՐՅԱՆ

Կոմպոզիտոր, բաս-կիթառահար

18 հունիս, 1964 - 13 մարտ, 2019

Ծնվել է Երևանում: 1981թ. ավարտել է Աշտարակի թիվ 5 միջնակարգ դպրոցը: 1981-82թթ սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1981թ-ից զբաղվել է նավատորմային մարզաձևով, 1983թ-ից` ԽՍՀՄ սպորտի վարպետ: 1986-90թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կինո-ֆոտո ֆակուլտետում: Նույն թվականին ստեղծել է «Ոստան Հայոց» ռոք խումբը, որի բաս-կիթառահարն է եղել և երգերի մեծ մասի հեղինակը: 1990-92թթ մասնակցել է Արցախի պատերազմին: 1992-95թթ եղել է Հայաստանի Երգի պետական թատրոնի հնչյունային ռեժիսորը, 1996թ-ից՝ Հայաստանի կոմպոզիտորների միության «Բրևիս» ձայնագրման ստուդիայի, ապա` «Հայկ» կինոստուդիայի հնչյունային ռեժիսորը: Եղել է «Կիլիկիա» նավի կապիտանի ավագ օգնականը: 2005թ-ից եղել է «Ուստա» պրոդյուսերական կենտրոնի տնօրենը, 2009թ-ից` «National Geographic Traveler» ամսագրի հայաստանյան գլխավոր խմբագիրը: Հեղինակել է բազմաթիվ երգեր ու «Արտավազդ և Կլեոպատրա» ռոք-օպերան: Հեղինակել և կազմակերպել է բազմաթիվ ֆոտո-ցուցահանդեսներ Եվրոպայում և ԱՊՀ երկրներում: Նկարահանել է մի շարք ֆիլմեր` «Պատը», «Հերոստրատ», «Մեկանգամյան դրախտ», «700 կմ + նավարկություն յոթ ծովերով», «Արարում», «Աստված մեզ հետ է», «Կիլիկիա» և այլն: Արժանացել է բազմաթիվ պետական պարգևների, մեդալների, պատվոգրերի` ՀՀ «Արիության», «Ադմիրալ Իսակովի», ՀՀ վարչապետի, «Երկրապահի», «Ղարաբաղ` մայրերի շնորհակալության» մեդալների: Մահացել է Երևանում:
 

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար