Դանիել Վարուժան

Բանաստեղծ

Պողոս Մակինցյան

Գրականագետ, թարգմանիչ, պետական գործիչ

Կարո Ղաֆադարյան

Հնագետ, պատմաբան, բանասեր

Հրաչյա Ռուխկյան

Գեղանկարիչ

Արմեն Վարդանյան

Գեղանկարիչ

Գրիգոր Հախինյան

Կոմպոզիտոր

Պերճ Ժամկոչյան

Երգեհոնահար

Սերգեյ Կարապետյան

Դուդուկահար

Սեյրան Խաթլամաջյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Հրանտ Թադևոսյան

Գեղանկարիչ

Դոնարա Մկրտչյան

Դերասանուհի

Գագիկ Մանուկյան

Գեղանկարիչ

Վահագն Թևանյան

Բեմանկարիչ

Արմեն Գևորգյան

Բալետի արտիստ

Վահագն Զաքարյան

Հաղորդավար, լրագրող

Գուրգեն Ջանիբեկյան

Կինոռեժիսոր, կինոօպերատոր

 

 

 

 

ԱՇՈՏ ԱԴԱՄՅԱՆ

Դերասան, բեմադրիչ

Ծնվել է 1953թ. փետրվարի 14-ին, Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի Ա.Թամանյանի անվան շինարարական տեխնիկումի ճարտարապետական բաժինը: 1975-79թթ սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ռեժիսորական բաժնում` Հենրիկ Մալյանի արվեստանոցում: 1987թ. ընդունվել է Մոսկվայի կինոռեժիսորների և սցենարիստների բարձրագույն կուրսեր` Ռոլան Բիկովի արվեստանոց, և ստացել կինոբեմադրիչի մասնագիտություն: Վաղ հասակում նվագել է հայկական առաջին ռոք խմբերում` «Սարդեր», «Առաքյալներ», «1+2»: Դերասանական գործունեությունը սկսել է ուսանողական տարիներից, երբ նկարահանվել է Արման Մանարյանի «Եվս 5 օր» գեղարվեստական ֆիլմում: Հետագայում խաղացել է ավելի քան 20 ֆիլմերում, որոնցում եղել է գլխավոր դերակատար` Հ.Մալյանի «Կտոր մը երկինք» (Թորիկ), Ա.Մկրտչյանի «Հին օրերի երգը» (Օբերոն), Գ.Մելիք-Ավագյանի «Վերադարձման գինը» (Հայկ Մայդերոսով), Ա.Էգոյանի «Օրացույց» (Գիդ-վարորդ), Բ.Հովհաննիսյանի «Տերը» (Վարորդ), Ռ.Քոչարի «Արահետ» (Տիգրան և Աշոտ), Խ.Չալիկյանի «Սև սպիտակ ծիածան» (Պողիկտոս), Դ.Մաթևոսյանի «Թշնամիներ» (Յուսուֆ), Խ.Չալիկյանի «Անպոչ ճգնավոր» (Տիրան) և այլն: Արժանացել է մրցանակների և հատուկ դիպլոմների: 1980թ. հանդիսացել է Հենրիկ Մալյանի անվան թատրոնի հիմնադիրներից, որտեղ աշխատել է որպես բեմադրող ռեժիսոր և դերասան, հետագայում` գեղարվեստական ղեկավար: Բեմադրել է Դ.Դեմիրճյանի «Քաջ Նազար», Ժ.Անույի «Օրկեստր», Դ.Ալիգերիի «Աստվածային կատակերգություն» ներկայացումները: 1982թ-ից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, 1997թ-ից` «AMFA» հայ կինոգործիչների միջազգային կազմակերպության անդամ է: 1996թ. ձայնագրել է առաջին «Դլե մը կոնդե» երաժշտական ալբոմը, որը ներկայացնում է հայկական ժողովրդական հին երգերի մշակումներ: 1998թ. Լոս Անջելեսում բեմադրել և խաղացել է Խ.Արամունու «Պողոս քեռու այցը», 2005թ. Երևանում` Սլեյդի «Ամեն տարի նույն օրը» պիեսները: 2002թ. Վիեննայում մասնակցել է «Տրուբադուրներ» փառատոնին` ներկայացնելով «Հայկական ժողովրդական երգը մինչև Սայաթ-Նովա և նրանից հետո» ծրագիրը և Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի հետ համատեղ իրականացրել է Սայաթ-Նովայի «Թամամ աշխարհ պտուտ եկա» երգի մշակումը: 2008թ. եղել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ժյուրիի անդամ, Թեհրանում իրականացրել է Վիլյամ Սարոյանի 100-ամյակին նվիրված «Ուզենք, չուզենք, հայ ենք» ներկայացումը, անցկացրել է արվեստի դասընթացներ: 2009թ. խաղացել է Հ.Մաթևոսյանի «Մեծամոր» մոնոներկայացման մեջ և «Տղամարդու լավագույն դերակատարման համար» արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: Զբաղվել է հայկական ժողովրդական հեքիաթների մշակմամբ: 2010թ. «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի 40-ամյակի կապակցությամբ, Դ.Մաթևոսյանի հետ համատեղ նկարահանել է «Մենք ենք…» ֆիլմը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար