Ալեքսանդր Շիրվանզադե

Արձակագիր, դրամատուրգ

Հանրի Հերո

Գեղանկարիչ

Ամասի Մարտիրոսյան

Կինոռեժիսոր, դերասան

Բենիկ Բժիկյան

Բեմադրիչ, դերասան

Անիկ Մկրտումյան

Դերասանուհի

Նինա Տեր-Օսիպյան

Դերասանուհի

Արամ Շամշյան

Ջութակահար

Խաչատուր Ավետիսյան

Կոմպոզիտոր, քանոնահար

Ջիմ Թորոսյան

Ճարտարապետ

Արտյուշա Կարապետյան

Պարող, պարուսույց

Իրինա Կարումյան

Թարգմանիչ

Անահիտ Սավայան

Գեղանկարչուհի, խեցեգործ

Գեորգի Կուբատյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Գոռ Հովհաննիսյան

Կոմպոզիտոր, ջութակահար

Մայա Մարգարյան

Երգչուհի, դերասանուհի

Կարեն Ալիխանյան

Հաղորդավար

Գևորգ Բադալյան

Կոմպոզիտոր

 

 

 

 

ՎԱՐՇԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1983թ. մայիսի 3-ին, Երևանում: 2000-04թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի և կինոյի դերասան ֆակուլտետում` Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոցում: 2002թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներն են` Է.դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը» (Վիտորիո), Մ.Խերանյանի «Շխոնց Միհրան» (Սպա), Ա.Հերնի «Շան աղջիկ» (Լեսլի), Ս.Սարգսյանի «Խեղճ Պետրոս» (Պատվական), Ե.Շվարցի «Վիշապը» (Լանցելոտ), Կ.Մանյեի «Բլեզ» (Բլեզ դը Ամբրիե), Ա.Սիմոնյանի «44 աստիճանի վրա» (Մգրո), Թ.Բրանդոյի «Չարլեի մորաքույրը» (Բաբս), Է.Ռոստանի «Ռոմանտիկները» (Պերսինե), Ա.դը Մյուսեի «Մարիանի քմայքները» (Չելիո), Վ.Սարոյանի «Փրկության կղզի» (Քլարկ Լարաբի), Հ.Մաթևոսյանի «Կայարան» (Հրանտ Քառյան), Ա.Չեխովի «Չեխովյան կատակներ» (Հյուր) և այլն: Խաղացել է նաև մանկական ներկայացումներում` Հ.Թումանյանի «Անբան Հուռի», Գրիմ Եղբայրների «Ձյունե թագուհի», Ա.Սիմոնյանի «Սպիտակաձյունիկը եւ յոթ թզուկները», Ռ.Ծատուրյան «Ամանորյա իրարանցում» և այլն: Նկարահանվել է «Զգուշացեք փողից» (2008թ.), «Արտիստ» (2010թ.) ֆիլմում, «Դժբախտ երջանկություն», «Կյանքի գինը», «Վերադարձ» և այլ հեռուստասերիալներում: 2004թ. ստացել է «Տղամարդու լավագույն դերակատարման» համար մրցանակ: 2006թ. «Նոր Ալիք» հեռուստաընկերությամբ վարել է «Լավ էլի» շոու ծրագիրը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար