ՍԵՐԳԵՅ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1960թ. հուլիսի 16-ին, Երևանում: Դերասանուհի Նարինե Գրիգորյանի ամուսինն է: 1981-84թթ սովորել է Երևանի «Հայֆիլմ» կինոստուդիային կից կինոդերասանի թատրոն-ստուդիայում, 1984-1988թթ` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Ալեքսանդր Քոչարյանի արվեստանոցում: 1981-84թթ աշխատել է Երևանի Հ.Մալյանի անվան կինոդերասանի, 1988-92թթ` «Անիվների վրա» թատրոն-ստուդիաներում, 1997-2001թթ` «ՈՒ.Ն.Ի.Մ.Ա.» Արամենիա» տիկնիկային գործիչների միջազգային կազմակերպությունում: 2002թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներն են` Ա.Սիմոնյանի «44 աստիճանի վրա» (Մկրտիչ), Ռ.Տոմայի «Ծուղակ» (Կյուրե Կոմիսար), Ռ.Լամուրեի «Ախ, կանայք, կանայք» (Ամուսին), Մ.Խերանյանի «Շխոնց Միհրան» (Պետրոս աղա), Ա.Հայկազյանի «Այրվող մոմեր» (Հովիկ), Է.Ռոստանի «Ռոմանտիկները» (Պասկինո), Ա.դե Մյուսեի «Մարիանի քմայքները» (Տիբիա), Ա.Հերնիի «Սիլվիա» (Գրեգ), Է.դե Ֆիլիպպոյի «Ծննդյան տոները սենյոր Կուպելոյի տանը» (Սենյոր Կուպելո), Ս.Սարգսյանի «Խեղճ Պետրոս» (Մնացական), Վ.Սարոյանի «Մի գավաթ բարություն» (Հայր Հոգան), Ե.Շվարցի «Կարմիր գլխարկ» (Գայլ), «Ձյունե Թագուհի» (Խորհրդական), Ռ.Մարուխյանի «Ամենալավ տունը» (Ծերուկ), Ա.Աղասարյանի «Անբան Հուռի» (Կիրակոս) և այլն: Նկարահանվել է «Արարատի չորս պատկերը» (2007թ.), «Հրաձիգ» (2012թ.), «Հյուսիս-Հարավ» (2015թ.) ֆիլմերում, «Անուրջներ», «Որոգայթ», «Ժառանգներ», «Հաջողակը» և այլ հեռուստասերիալներում: Մասնակցել է Ականների դեմ պայքարի միջազգային մրցույթին` գրավելով 1-ին տեղը: Մոլիերի «Սկապենի արարքները» ներկայացման համար Կրասնոդարի միջազգային թատերական փառատոնի ժամանակ արժանացել է 1-ին մրցանակին: Ձեռքով պատրաստել է փայտե արարածներ, ունեցել է անհատական ցուցահանդեսներ: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես երկրորդ պլանի լավագույն դերասան:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար