ԱՐԱՔՍՅԱ ՄԵԼԻՔՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1984թ. փետրվարի 1-ին, Երևանում: Դերասան Անդրանիկ Զաքարյանի կինն է: 2001թ. ավարտել է Երևանի Վ.Թեքեյանի անվան թիվ 92 միջնակարգ դպրոցը: 2001-05թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2005թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է Մուրացանի «Ռուզան» (Ռուզան), Բ.Բրեխտի «Կովկասի կավճե շրջան» (Գրուշե Վախնաձե), Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Մարգարիտ), Ռ.Շառոյանի «Մեր բաժին ուրախություն» (Սաթենիկ), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Վհուկ), Գ.Լորկայի «Բերնարդա Ալբան և իր աղջիկները» (Մարտիրիո), Լ.Շանթի «Կայսրը» (Տեոֆանո), Ժ.Պ.Սարտրի «Դռնփակ» (Էսթել Ռիգոն) ներկայացումներում: Նկարահանվել է հեռուստատեսային սերիալներում և նախագծերում: Կատարել է ֆիլմերի կրկնօրինակումներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար