Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ՍԵՐԺ ԳԱԲՅԱՆ

Ռեժիսոր, երաժշտական պրոդյուսեր

Ծնվել է 1984թ. նոյեմբերի 14-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Ա.Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցը: 1990-97թթ սովորել է Երևանի երգչախմբային միության երաժշտական դպրոցի դաշնամուրի և կոմպոզիցիայի բաժիններում: Հետագայում շարունակել է ուսումնասիրել համակարգչային գրաֆիկա և զբաղվել էքսպերիմենտալ երաժշտությամբ: 2003թ. ընդունվել է Երևանի Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիա, որտեղ ուսումնասիրել է գրաֆիկական դիզայն: Դպրոցական տարիքից գրել է ավելի քան 100 էքսպերիմենտալ երաժշտական գործեր` Acid Jazz, Drum’nBase, Breakbeat, Trip-Hop ժանրերում: 2004թ. մասնակցել է Ռուսաստանում «Ինտերդիզայն» ԱՊՀ երկրների միջև մրցույթ փառատոնին, որտեղ գրավել է առաջին մրցանակը` գրաֆիկական դիզայն անվանակարգում: Նույն թվականին ոսկերիչ Նուռի նկարահանված ֆիլմի համար ստեղծել է երաժշտություն` բաղկացած միայն մարդկանց ձայնարկություններից: 2005թ. մասնակցել է Մալթայի արվեստի միջազգային բիենալեին և երիտասարդ գրաֆիկական դիզայն անվանակարգում դարձել է լավագույն 10 դիզայներներից մեկը: 2007թ., որպես դիզայներ և ռեժիսոր, ստեղծել է առաջին երաժշտական տեսահոլովակը` Սիլվա Հակոբյանի «I Like», որից հետո զբաղվել է հիմնականում երաժշտական տեսահոլովակների ռեժիսուրայով և մոնտաժով: Հետագա տարիներին ստեղծել է ավելի քան 40 տեսահոլովակ` Սիլվա Հակոբյանի «Տնից փախել եմ», «Դե գնա», Դավիթ Թուջարյանի «Մարալ», «Այրվող կամուրջներ», Ռազմիկ Ամյանի «Շիրազի գովքը», Նորոյի «Ուզածիդ հասար», ՀՏ Հայկոյի «Պրոֆեսսոր Մարգարյան» և այլն: 2010թ. հանդես է եկել առաջին երաժշտական կոմերցիոն նախագծով` երգչուհի Սոնե Սիլվերի «Free At Last» երգն ու տեսահոլովակը, ապա` «Radio Romeo» երգը, որը հեռարձակվել է եվրոպական ռադիոներով և ակումբներում: 2011թ. ստեղծել է հանրահայտ «Դաֆթ Փանք» խմբի «Տրոն» ֆիլմի երաժշտության ռեմիքսը, որի համար արժանացել է մրցանակի «Դիսնեյ Ռեքորդս»-ի կողմից և թողարկվել ֆիլմի ռեմիքսների ալբոմում: 2011թ. «Armenia Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա լավագույն երաժշտական տեսահոլովակների ռեժիսոր» մրցանակին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար