Ֆիզահի

Աշուղ

Գարեգին Լևոնյան

Գրականագետ, արվեստաբան

Մարգար Դավթյան

Արձակագիր

Արմեն Զուրաբով

Կինոսցենարիստ

Ստեփան Եսայան

Պատմաբան, հնագետ

Արշակ Գառնիկյան

Գեղանկարիչ

Ժիրայր Ավետիսյան

Բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Հակոբ Ավետիքյան

Լրագրող, հրապարակախոս

Ալլա Հովհաննիսյան

Դերասանուհի

Ավետիս Բերբերյան

Կոմպոզիտոր

Իռեն Աբելյան

Դերասանուհի

 

 

 

 

ՍՈՆԱ

Երգչուհի

Սոնա Սարգսյան

Ծնվել է 1973թ. հուլիսի 15-ին, Երևանում: 1991թ. մասնակցել է Մոսկվայի «Առավոտյան աստղ» մրցույթին և դուրս եկել եզրափակիչ: 1992-94թթ մենահամերգով հանդես է եկել «Մոսկվորեչյե» մշակույթի տանը, երգիչ Բորիս Մոիսեևի նախագծում հանդես է եկել Լեդի Ջազի դերում: «Oվացիա» երաժշտական մրցույթում առաջադրվել է որպես լավագույն ռոք երգչուհի: Մասնակցել է նաև Վլադիսլավ Լիստևի հիշատակի երեկոյին, «Good Morning», «Clip», «Billboard», «Jam», «Program A», «Top 7» հայտնի նախագծերին: 1996թ. նկարահանվել է Մ.Դովլաթյանի «Մեր բակը», 1997թ.` «Մեր բակը 2» ֆիլմերոում: 1997թ. մասնակցել է Հայաստանի պետական ջազային նվագախմբի վերաբացմանը և հանդես եկել որպես նվագախմբի մենակատար, որից հետո տեղափոխվել է Մոսկվա և շարունակել երաժշտական գործունեությունը այնտեղ: Այդ թվականներին նկարահանել է «Back to the Ancient World» և «Stay with Me» երգերի տեսահոլովակները: Համերգներով շրջագայել է մի շարք երկրներում, մասնավորապես՝ Ռուսաստանում, ԱՊՀ երկրներում և Եվրոպայում: 2005թ. վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի հետ միասին հանդես է եկել «Երևան-Մոսկվա Տրանզիտ» հեռուստատեսային նախագծի շրջանակներում: Նույն թվականին նկարահանել է «Все пройдет» երգի տեսահոլովակը:
  
Մասնակցել է «Private Lives» (RTR), «Celebrity Dinner» և այլ հեռուստաշոուներին: 2006թ. նկարահանել է «Сердце плачет» երգի տեսահոլովակը և զուգերգով հանդես եկել աշխարհառչակ «Ջիպսի Քինգս» խմբի հետ ու թողարկել «Luna En El Anima» երգի տեսահոլովակը: Վերջինս հեռարձակվել է նաև Մեքսիկայի, Իտալիայի և ԱՄՆ-ի հեռուստաալիքներով: 2007թ. Սերգեյ Պենկինի հետ զուգերգով հանդես է եկել «Երևան-Մոսկվա Տրանզիտ-4» նախագծում: Կրեմլի պետական դահլիճում զուգերգով հանդես է եկել նաև Բորիս Մոիսեևի հետ Առնո Բաբաջանյանի 85-ամյակին նվիրված համերգում: Երգչուհին Բորիս Մոիսեևի հետ զուգերգով մասնակցել է նաև «Soundtrack» համերգին և «Ladies & Gentlemen» հոբելյանական նախագծին: Թողարկել է «Все пройдет» (2008թ.) ձայնասկավառակը, Մոսկվայի պետական էստրադային թատրոնում հանդես է եկել մենահամերգով, ապա մասնակցել է «You are a Superstar» (NTV) նախագծի եզրափակիչ գալահամերգին և ձայնագրել «If you love...» երգը՝ «Արտեֆակտ» ֆիլմի համար: Մասնակցել է Կոնստանտին Օրբելյանի Մոսկվայում և Արցախում կայացած համերգներին, Մինսկում հանդես է եկել որպես «Կարոտ» փառատոնի ժյուրիի անդամ: 2011թ. Մոսկվայի Կրեմլի պետական դահլիճում Մհերի հետ զուգերգով հանդես է եկել Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված համերգին: 2012թ. եղել է «Armenian Comedy Awards» նախագծի պատվավոր հյուրը, ապա ելույթ է ունեցել գերմանական «Հարվեստ» փառատոնում: 2012-13թթ «Արմենիա» հեռուստաընկերությամբ հանդես է եկել որպես «Հայաստանի ձայնը» երաժշտական նախագծի ժյուրիի անդամ և մարզիչ: 2013թ. Գյումրիի Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դահլիճում հանդես է եկել մենահամերգով:

  

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար