Օգսեն Խոճասարյան

Հրապարակախոս, լրագրող

Դրաստամատ Տեր-Սիմոնյան

Պետական գործիչ, լրագրող

Լիլիթ Հովհաննիսյան

Դերասանուհի

Լոլա Դոլուխանյան

Ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան

Աշոտ Զոհրաբյան

Կոմպոզիտոր

Անահիտ Ղուկասյան

Դերասանուհի

Գեղամ Գրիգորյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Էռնա Էլիզբարյան

Հաղորդավար

Լևոն Սիմոնյան

Կիթառահար

 

 

 

 

ԱՆԻ ՂԱԶԱՐՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1990թ. հուլիսի 22-ին, Երևանում: 2006-10թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 2008թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է հետևյալ ներկայացումներում` Ե.Շվարցի «Վիշապը» (Էլզա), Ռ.Հովսեփյանի «Կարմեն կամ չինական պարիսպ» (Աննա), Մ.Խերանյանի «Շխոնց Միհրան» (Տիգրանուհի), Հ.Մաթևոսյանի «Կայարան» (Կարինե), Ա.Չեխովի «Չեխովյան կատակներ» (Մերչուտկինա), Գ.Խանջյանի «Արտավազդ շիդար» (Հարճ), Ռ.Կունիի «Ջեք փոթ» (Տեսուչ Դևենպորտ), Դ.Խարմսի «Լյու-բոֆ» (Կին, Ծեր կին, Երեխա) և այլն: 2002թ-ից աշխատում է «Ար» հեռուստաընկերությունում` որպես ֆիլմերի կրկնօրինակող: Նկարահանվել է «Ուր է իմ տղամարդը», «Շտապ օգնություն 3D» հեռուստասերիալներում և Վ.Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» ֆիլմում: 2015թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես «Լավագույն երիտասարդ դերասանուհի»: