Մանվել Ջախջախյան

Բառարանագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գևորգ Տիգրանով

Երաժշտագետ

Մարտին Քարամյան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Ադիբեկ Գրիգորյան

Քանդակագործ

Պարույր Մուրադյան

Հայագետ, աղբյուրագետ

Ֆրեդ Աֆրիկյան

Ճարտարապետ

Համլետ Խաչատրյան

Ճարտարապետ

Մանիկ Աճեմյան

Բանաստեղծ

Ռուզան Վիթ

Դերասանուհի

Ռոբերտ Մարտիրոսյան

Հաղորդավար, սցենարիստ

 

 

 

 

ԿԱՐԻՆԵ ԲՈՒՌՆԱԶՅԱՆ

Դերասանուհի

Ծնվել է 1959թ. հունվարի 14-ին, Երևանում: Մինչ 7-րդ դասարան սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: Ավարտել է Երևանի Ա.Իսահակյանի անվան միջնակարգ դպրոցը: 1977-79թթ սովորել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում` Խորեն Աբրահամյանի արվեստանոցում: 1988թ-ից աշխատում է Երևանի Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է մի շարք ներկայացումներում` Ժ.Ֆեյդոյի «Կասկածը կնոջ սրտում» (Օլիմպ), Կ.Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին» (Օրտենզիա), Ժ.Անանյանի «Տեր, մի թող մեզ անտեր» (Հարևանուհի), Ա.Ցագարելիի «Խանումի արարքները» (Թեկլե), Դ.Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» (Կուլա), Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» (Փահլևան), Ա.Այվազյանի «Չարենցի ուղղիչ տունը», Ժ.Վիլարի «Արթուրո Ուիի կարիերան, որ պիտի կանխվեր» (Իննա և քարտուղարուհի), Պ.Բոմարշեի «Խելահեղ օր» (Գոհար), Ա.Շիրվանզադեի «Ազգային գործիչ» (Հմայիլ), Սոլոգուբի «Քնքուշ սրտից պատուհաս» (Դարյա Սեմյոնովնա) և այլն: 1997-2005թթ «Բոհեմ» թատերախմբով շրջագայել է Եվրոպայում: Առաջին գեղարվեստական ֆիլմը եղել է Մոսկվայի պատվերով` «Թռիչքը սկսվում է գետնից», ինչպես նաև` «Մեծ քաղաքի փոքր պատմությունները»: Նկարահանվել է «Վերվարածները», «Գերդաստան», «Իմ տունը իմ ամրոցն է», «Մեր բակը 4», «Վեր կաց և քայլիր» և այլ հեռուստասերիալներում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար