Արմեն Տիգրանյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Արամ Թորոսյան

Ճարտարապետ, գրող

Մկրտիչ Արմեն

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Փայլակ Մանուկյան

Ճարտարապետ

Արկադի Մաղդասյան

Կրկեսի արտիստ, ակրոբատ

Անահիտ Սեկոյան

Արձակագիր

Հրաչյա Ղափլանյան

Բեմադրիչ, դերասան

Գոհար Գասպարյան

Օպերային երգչուհի

Վարուժան Նալբանդյան

Արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ

Տիգրան Լևոնյան

Օպերային երգիչ, բեմադրիչ

Գեորգի Թովմասյան

Գեղանկարիչ

Անահիտ Արփեն

Արձակագիր

Մարի Սանթրոսյան

Դերասանուհի

Եվա Սուջյան

Երգչուհի, երաժիշտ

Ժորա Սարգսյան

Դաշնակահար

 

 

 

 

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1974թ. մարտի 10-ին, Երևանում: Բեմադրիչ Հրաչյա Գասպարյանի որդին է, դերասանուհի Արմինե Անդրեասյանիամուսինը: 1991-96թթ սովորել է  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում: 1995-96թթ աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում: 1997թ-ից աշխատում է Երևանի Ս.Սարգսյանի անվան պետական Համազգային թատրոնում` որպես դերասան: 2008թ-ից դասավանդում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: Խաղացած ներկայացումներից են Կ.Մանյեի «Օսկար» (Իգոր), Է.Ռոստանի «Ռոմանտիկները» (Բլեզ), Ա.Չեխովի «Հոբելյան» (Չինովնիկ), Ե.Շվարցի «Վիշապը» (Քաղաքացի), «Ձյունե թագուհի» (Հյուսիսային եղջերու), Ռ.Ծատուրյանի «Նոր դարի հեքիաթը» (Վիշապ), «Հեքիաթն է կանչում» (Բուրատինո), «Ամանորյա իրարանցում» (Ջին), Հ.Հովհաննիսյանի «Վիշապի տարի, գալդ բարի» (Վիշապիկ), Ա.Աղասարյանի «Անբան Հուռի» (Անպոչ քուռիկ), Ռ.Մարուխյանի «Ամենալավ տունը» (Ավազակ), Ա.Սիմոնյանի «Սպիտակաձյունիկը և 7 թզուկները» (Ճշտախոս): Նկարահանվել է «Բնակարան համար 2» հեռուստասերիալում: 2001թ. Ֆրանսիայում և Բելգիայում մասնակցել է «Ֆիտա» միջազգային փառատոնին` «Ընտրություն» ներկայացումով: 2008թ. Մոսկվայում մասնակցել է «Կարոտ» հայկական փառատոնին, որտեղ խաղացել է Պ.Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» ներկայացման մեջ, թուրք փաշայի դերով, որի համար արժանացել է դիպլոմի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար