Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԳՈՒՐԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Դերասան, ռեժիսոր

20 նոյեմբեր, 1903 - 23 մարտ, 1956

Ծնվել է Շուշի քաղաքում: 1924թ. ավարտել է Թիֆլիսի Հայարտանը կից դրամատիկական ստուդիան, որի գեղարվեստական ղեկավարն էր Արշակ Բուրջալյանը: Նույն թվականին, Սկապենի դերից հետո (Մոլիերի «Սկապենի արարքները»), հրավիրվել է Երևանի Առաջին պետթատրոն (այժմ` Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), որտեղ երկար տարիներ եղել է առաջատար դերասաններից: Զբաղվել է նաև ռեժիսորական աշխատանքով, թարգմանել ռուս դրամատուրգների մի շարք պիեսներ: Դերասանի արտիստական խառնվածքը` խարակտերային, կատակերգական, որոշվել, կայունացել է բեմական կյանքի առաջին իսկ տարիներից: Նրա արվեստի բնորոշ կողմերից էին ճկուն պլաստիկան, կերպարի բնավորության վերին աստիճանի սուր զգացողությունը, անկաշկանդ խոսվածքն ու շարժուձևը, բարեհոգի, ներողամիտ հումորը: Խաղացած ներկայացումներից հիշարժան են` Ա.Շիրվանզադեի «Պատվի համար» (Վարդան), Մոլիերի «Երևակայական հիվանդ» (Թովմաս որդի), «Քաղքենին ազնվական» (Ժուրդեն), «Բամբասանք և սեր» (Տիտա-Նանե), Գ.Սունդուկյանի «Խաթաբալա» (Իսայի), «Քանդած օջախ» (Գիժ Մոզի), «Պեպո» (Գիքո), Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Դոբչինսկի), Վ.Փափազյանի «Ժայռ» (Քաչալ Մարտիրոս), Ֆադեևի «Երիտասարդ գվարդիա» (Տյուլենին), Գ.Տեր-Գրիգորյանի «Այս աստղերը մերն են» (Շահեն) և այլն: Դերասանական արվեստ և ռեժիսուրա է դասավանդել Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1934թ-ից նկարահանվել է կինոյում` «Գիքոր» (1934թ.), «Պեպո» (1935թ.), «Կարո» (1937թ.), «Զանգեզուր» (1938թ.), «Լեռնային լճի գաղտնիքը» (1954թ.), «Մանրուք» (1954թ.), «Ոսկե ցլիկ» (1955թ.), «Ամպրոպի արահետով» (1955թ.), «Պատվի համար» (1956թ.) և այլն: 1950թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման և ԽՍՀՄ Պետական մրցանակի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար